https://armeniasputnik.am/20230307/aram-gabreljanvovin-tujl-chen-tvel-mtnel-hajastan-na-ancankali-andzanc-cucakum-e-56398776.html
Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. նա անցանկալի անձանց ցուցակում է
Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. նա անցանկալի անձանց ցուցակում է
Նա խստորեն քննադատել է Հայաստանի իշխանություններին և մեղադրել նրանց հակապետական դիրքորոշման մեջ։ 07.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-07T19:47+0400
2023-03-07T19:47+0400
2023-03-07T19:53+0400
արամ գաբրելյանով
անցանկալի անձ
հայաստան
լրագրող
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/873/47/8734722_0:206:2908:1842_1920x0_80_0_0_eb92c2933bcd4edfd896a9c85253dc5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Sputnik Արմենիայի աղբյուրի փոխանցմամբ՝ նա անցանկալի անձանց ցուցակում է։Մեր տեղեկություններով՝ լրագրողն արդեն փոխել է տոմսը և պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ առաջիկա չվերթով։Գաբրելյանովը Երևան էր գալիս լրագրողների համար ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կազմակերպած դասընթացի շրջանակում դասախոսություն կարդալու նպատակով։Նշենք, որ Գաբրելյանովը խիստ քննադատում էր Հայաստանի իշխանություններին և մեղադրում նրանց հակապետական դիրքորոշման մեջ։ Նա պարբերաբար իր Telegram ալիքում տեղեկատվություն էր հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ և մերձավոր շրջապատի գործունեության վերաբերյալ։2022 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունն արգելել է մուտք գործել երկիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/873/47/8734722_90:0:2819:2047_1920x0_80_0_0_d53d72c8d29a09968db8d8f9ae24a68a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արամ գաբրելյանով, անցանկալի անձ, հայաստան, լրագրող
արամ գաբրելյանով, անցանկալի անձ, հայաստան, լրագրող
Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. նա անցանկալի անձանց ցուցակում է
19:47 07.03.2023 (Թարմացված է: 19:53 07.03.2023) Նա խստորեն քննադատել է Հայաստանի իշխանություններին և մեղադրել նրանց հակապետական դիրքորոշման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։
Sputnik Արմենիայի աղբյուրի փոխանցմամբ՝ նա անցանկալի անձանց ցուցակում է։
«Երևան ժամանելուն պես նրան խնդրել են սպասել, հետո հայտարարել են, որ անձնագրի հետ կապված խնդիրներ կան։ Վերջնական արդյունքում պարզվել է, որ նա անցանկալի անձանց ցուցակում է»,- պատմեց մեր աղբյուրը։
Մեր տեղեկություններով՝ լրագրողն արդեն փոխել է տոմսը և պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ առաջիկա չվերթով։
Գաբրելյանովը Երևան էր գալիս լրագրողների համար ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կազմակերպած դասընթացի շրջանակում դասախոսություն կարդալու նպատակով։
Նշենք, որ Գաբրելյանովը խիստ քննադատում էր Հայաստանի իշխանություններին և մեղադրում նրանց հակապետական դիրքորոշման մեջ։ Նա պարբերաբար իր Telegram ալիքում տեղեկատվություն էր հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ և մերձավոր շրջապատի գործունեության վերաբերյալ։
2022 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր
Մարգարիտա Սիմոնյանին և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ
Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունն արգելել է մուտք գործել երկիր։