00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

© Photo : official newspaper of MoD of RAՀայկազ Բաղմանյան
Հայկազ Բաղմանյան - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
Հայկազ Բաղմանյան
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ Բաղմանյանը պաշտոնավարման տարիների հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները։

«Մասնավորապես՝ 2018 թվականի հայտարարագրում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ, վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ»,- նշված է հաղորդագրությունում։

Բացի այդ, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, այնուհետև հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով:
Ըստ դատախազության` 2018 թվականից ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին անցնելուց հետո ևս նա սխալ հայտարարագիր է ներկայացրել, մինչդեռ նրա անունով հաշվառված են եղել «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի):
2018 թվականի ընթացքում նրա բանկային հաշվեհամարները համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, 2020 թվականին` շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որոնցում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը։ Բաղմանյանը նաև թաքցրել է իր անունով հաշվառված ավտոմեքենաները։
«2021 թվականին մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, նրա բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դատախազի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 6-ին Բաղմանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):
Բաղմանյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:
Հիշեցնենք` նա 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։
Իշխանասարի մոտ գերի ընկած ու վերադարձած մայորը մեղադրվում է պետական դավաճանության մեջ
Լրահոս
0