00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է բացառել քավության նոխազ փնտրելու գործելակերպը. ռազմական փորձագետը` քրգործերի մասին

Եթե գերեվարվելը եղել է օբյեկտիվ հանգամանքներում, այն չպետք է խանգարի հետագա ծառայությանը
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում գերերվարված ու վերադարձած անձանց ծառայությանը զինված ուժերում։
Պետք է բացառել պարտությունն ու առաջնագծի ողբերգական վիճակը որևէ մեկի վրա բարդելու և քավության նոխազ փնտրելու գործելակերպը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը` անդրադառնալով Հայոց բանակի զինվորականներին պետական դավաճանության մեջ մեղադրելու դեպքերին։
«Անհրաժեշտ է հստակ պարզել, թե զինվորականն ինչ պայմաններում է գերեվարվել, այսինքն` հայտնվել է արդյոք շրջափակման մեջ, կռվե՞լ է, թե՞ ինքնակամ հանձնվել է թշնամուն։ Բոլոր հարցերի պատասխանները պետք է տա անաչառ և մանրակրկիտ ծառայողական քննությունը, ինչից հետո նոր պետք է մեղադրանք առաջադրվի։ Եթե հանցակազմ չկա, և զինվորականը գերեվարվել է օբյեկտիվ պատճառներով, ապա գերության մեջ լինելու փաստը նրան չպետք է խանգարի հետագայում ծառայությունը շարունակելու կամ պետական համակարգում աշխատանքի անցնելու համար»,– ասաց Նազարյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե գերության մեջ հայտնված մարդիկ ըստ էության խոցելի են և որոշ դեպքերում հեշտությամբ կարող են հավաքագրվել օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից, Նազարյանն ընդգծեց, որ բնականաբար նման ռիսկ կա նույնիսկ այն դեպքում, երբ զինծառայողը կամ շարքային քաղաքացին գերության մեջ չի եղել։
«Դրա համար էլ ունենք մեր հատուկ ծառայությունները, հակահետախուզությունը, որպեսզի զբաղվեն նման դեպքերով։ Նրանք պետք է և՛ ռիսկերը կանխեն, և՛ պարզեն, թե գերության մեջ գտնված անձինք իսկապե՞ս հայտնվել են օտարերկրյա կառույցների հսկողության ներքո։ Պետք է տարանջատել` ոչ թե պետական դավաճանության դեպքերն են շատացել, այլ նման բնույթի հանցագործության հետ կապված հրապարակումները, որովհետև մի բան է, երբ հաճախակի պարբերականությամբ ինչ–որ մեկին, կամ անձանց խմբին ներկայացվում է նման մեղադրանք, այլ բան է, երբ որոշ գործեր անգամ դատարան չեն հասնում, կարճվում են, և մարդիկ շարունակում են իրենց բնականոն կյանքը»,– ասաց Նազարյանը։
Հիշեցնեք` պետական դավաճանության մեղադրանքով հերթական դեպքի մասին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց այսօր։ Ըստ հաղորդագրության` ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալը` մայոր Ա.Ն.-ն, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասարում մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել Բաքու, որտեղ գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:
Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ: Հետագայում նա օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ։
Վերոհիշյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և 2023 թվականի մարտի 6-ին քրեական վարույթի նյութերը հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
ՊՆ մայորը 19.700 դոլարի դիմաց պետական գաղտնիքներ է հայտնել. դավաճանության հերթական դեպքը
Լրահոս
0