00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես 2 կին երկնքին նայելով փոխեցին մոլորակի ընթացքը. Մեքսիկայի և Իրանի հայ աստղագետները

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցԱստղազարդ երկինք
Աստղազարդ երկինք - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Բաժանորդագրվել
Հայ կանայք դեռ նախորդ դարում գիտության, մշակույթի ու անգամ քաղաքականության ասպարեզում հասել են բազմաթիվ հաջողությունների։ Այսօր` Կանանց միջազգային օրը, Sputnik Արմենիան անդրադառնում է նրանցից երկուսին` աստղագիտության ոլորտում հայտնի Փարիս Փիշմիշին ու Ալենուշ Տերյանին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. 1967 թ–ին Չեխիայում տեղի ունեցած Միջազգային աստղադիտական միության համագումարին մասնակցող երկրների պատվիրակություններից երեքի ղեկավարները հայ էին։ Խորհրդային Միության պատվիրակությունը ղեկավարում էր Վիկտոր Համբարձումյանը, Մեքսիկայի պատվիրակության ղեկավարը Փարիս Փիշմիշն էր, իսկ Իրանինը` Ալենուշ Տերյանը։ Այս փաստի մասին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին պատմել է անձամբ Վիկտոր Համբարձումյանը։
Միքայլեյանը հիշում է, թե որքան հպարտությամբ էր այս մասին խոսում հայ մեծ աստղագետը` կարևորելով երկու հայ կանանց դերը աստղագիտության ոլորտում։
Այն, որ կինը կարող է ստանալ բարձրագույն կրթություն, գիտական աստիճան ու հասնել լուրջ հաջողությունների գիտության ասպարեզում, նախորդ դարի սկզբում դեռ դժվար էր պատկերացնել։ Կարծրատիպերը հաղթահարել ու նպատակին հասնել կարողանում էին եզակի կանայք։
Դա հաջողվեց երկու հայ կնոջ, որոնք գրեթե միառժամանակ մոլորակի երկու տարբեր հատվածներում կարողացան գիտության, իսկ ավելի կոնկրետ` աստղագիտության ոլորտում այնպիսի հեղաշրջում անել, որ նրանց անունը գրվեց պատմության էջերում։

Մեքսիկայի ամենահայտնի հայ կինը

Փարիս Փիշմիշ անունը Մեքսիկայում գիտեն բոլորը։ Չէ՞ որ հենց նա է այդ երկրում ժամանակակից աստղագիտության հիմնադիրը։ Բայց ոչ բոլորը գիտեն, որ այս աշխարահռչակ գիտնականը ազգությամբ հայ է` Մարի Սուքիասյանը։
Նա ծնվել է 1911 թվականին Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ,– խմբ.)։ Դպրոցն ավարտելուց հետո Մարին ընդունվել է Ստամբուլի համալսարան, որտեղ հետագայում մաթեմատիկական գիտությունների գծով պաշտպանել է թեկնածուական թեզ և դարձել Թուրքիայում առաջին կինը, որը ստացել է նման բարձր գիտական աստիճան։

«Այդ տարիներին Թուրքիայում ապրող հայերը մի փոքր զգուշանում էին, շատ դռներ հայկական ազգանունով մարդկանց համար փակ էին, դրա համար որոշ ընտանիքներ փոխեցին իրենց ազգանունը։ Նրանցից մեկն էլ այս ընտանիքն էր, բայց ոչ մի կասկած չկա, որ նա մաքուր հայ է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Փարիս Փիշմիշը կրթությունը շարունակել է ԱՄՆ–ում։ 1942-ին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը։ Հենց Հարվարդում է նա ծանոթացել իր ապագա ամուսնու՝ մեքսիկացի աստղագետ Ֆելիքս Ռասիլյասի հետ, ապա նրա հետ տեղափոխվել Մեքսիկա ու աշխատել այնտեղ ավելի քան 50 տարի՝ դառնալով երկրում պաշտոնապես ճանաչված առաջին կին աստղագետը։
«Նա սկսեց աշխատել այնտեղ հայտնի Գիլերմո Հարոյի հետ, և նրանք երկուսով դարձան Մեքսիկայում ժամանակակից աստղագիտության հիմնադիրներ։ Ի դեպ, Փիշմիշը հենց Մեքսիկայի ազգային աստղադիտարանի դիմաց էլ թաղված է»,– պատմեց Միքայելյանը։
«Նռան գույնի» մեջ հայտնված «մաստիկան». երբ հայ կանայք տղամարդկանցից խիզախ են
Հայ կնոջ անունը պատմության մեջ հավերժ կմնա նաև նրա համար, որ նրա օրինակով ոգևորված` Մեքսիկայում բազմաթիվ կանայք համարձակվեցին մտնել գիտական ասպարեզ ու զբաղվել աստղագիտությամբ։

Իրանի աստղագիտության մայրը

Հայազգի գիտնական, աստղագետ Ալենուշ Տերյանի դերը աստագիտության ոլորտում մեծ է ու անբեկանելի։ Նա Իրանում ֆիզիկայի բնագավառում առաջին կին պրոֆեսորն էր, հետո նաև դոկտորը։ Եղել է առաջին արևային աստղադիտարանի հիմնադիրն ու հեռադիտակի ստեղծողը։
Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում, հայերի ընտանիքում։ Ճշգրիտ գիտությունների նկատմամբ նրա սերը ծնողները նկատել էին դեռ մանկուց, բայց հույս ունեին, որ իրենց աղջիկը կհետևի իրենց ու կդառնա դերասանուհի։ Հայ աղջիկը, սակայն, ավելի համառ գտնվեց։ Այդ տարիներին Իրանում բարձրագույն կրթություն ստանալն անիրականանալի երազանք էր թվում, բայց Ալենուշը դիմեց այդ քայլին ու դարձավ առաջին կինը, որն ընդունվեց Իրանի համալսարան` ֆիզիկայի ֆակուլտետ։
108 կանայք, որոնք մեղադրվում են չմատնելու համար․ Երևանում գրքի շնորհանդես է եղել
Հետո Ալենուշ Տերյանը մեկնեց Փարիզ և ընդունվեց Սորբոնի համալսարան, իսկ 1956 թվականից սկսեց դասավանդել այնտեղ։ Շուտով Տերյանը ևս մեկ կրթաթոշակ ստացավ ու սովորելու մեկնեց Գերմանիա։
Բայց ի վերջո Ալենուշ Տերյանը որոշեց վերադառնալ ծննդավայր ու հենց այդ երկրում զարգացնել աստղագիտությունը։
«Ֆրանսիայում նա կարող էր 500 աստղագետներից մեկը լինել, իսկ իր երկրում նա լավագույնն էր։ Նա մեծ դեր խաղաց Իրանի աստղադիտարանի ստեղծման ու առհասարակ ժամանակակից աստղագիտության զարգացման գործում»,– նշեց Արեգ Միքայելյանը։
Երկու տարի անց Տերյանն արդեն Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկական կոմիտեի անդամ էր, այնուհետև նշանակվեց արևի ֆիզիկայի հետազոտական խմբի ղեկավար:
Գիտությանը նվիրված այս կինն այդպես էլ ընտանիք չկազմեց։ Միայն 70 տարեկանում նա դադարեց գիտությամբ զբաղվել, կտակեց իր տունը իրանահայ ուսանողներին, իսկ ինքը կյանքի վերջին տարիներն անցկացրեց ծերանոցում։
Լրահոս
0