00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեմինիզմ հայկական ձևով, կամ ինչի մասին են խոսում հայ կանայք իրենց տոնին

© Photo : provided by Vahagn Aleqsanyan«50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդես
«50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդես - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
«50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդես
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է ներկա գտնվել 50 հայտնի հայ կանանց մասին գրքի քննարկմանը և հետևել հավաքվածների արձագանքին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանի սրճարաններից մեկում Մարտի 8-ին ընդառաջ կանանց մեծ խումբ էր հավաքվել։ Ի՞նչն էր նրանց միավորել և ինչի՞ մասին կարող էին խոսել։ Պատասխանը, որը կարող է ակնհայտ թվալ, այս դեպքում բացարձակ սխալ է: Հավաքվածները ո՛չ տղամարդկանց մասին էին խոսում, ո՛չ բամբասում էին կամ ասեկոսեներ պատմում, այլ ակտիվ քննարկում էին իրենց իրավունքներն ու գործունեությունը։ Բայց այս ամենը հիմնական իրադարձությունից՝ գրողներ Հասմիկ Սիմոնյանի և Արմինե Դանիելյանի «50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդեսից հետո, որը կազմակերպվել էր Մարտի 8-ի նախօրեին Գրքասեր կանանց ակումբում։
© Photo : provided by Vahagn Aleqsanyan«50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդես
Обсуждение книги “50 армянских женщин, изменивших мир” - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
«50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շնորհանդես
Իրենց հերոսուհիների մասին տեղեկությունները նրանք մեծ ուշադրությամբ են հավաքել, կարելի է ասել`փշուր առ փշուր։ Գրեթե երեք տարի անցկացրել են զանազան արխիվներում, տարբեր աղբյուրներ ու հուշագրություններ «փորփրելով»։ Եվ ահա գրքի հեղինակները մեծ ոգևորությամբ պատմում էին նրանցից յուրաքանչյուրի մասին՝ փորձելով տեղ հասցնել ամենակարևոր ուղերձը` չի կարելի մոռացության մատնել այն նշանավոր կանանց, որոնց օրինակը մշտապես հիշեցնում է ինքնազարգացման կարևորության մասին։
Բանաստեղծ, օդաչու, բժիշկ, հագուստի դիզայներ, օվկիանոսագետ և այլ մասնագիտությունների տեր կանանց անհավանական պատմությունները բուռն արձագանք էին առաջացնում հավաքվածների շրջանում, իսկ որոշներն իսկապես ցնցում էին: Ամենաշատը տպավորեցին այն հերոսուհիները, որոնց մասին ոչ ոք կա՛մ ընդհանրապես ոչինչ չգիտեր, կա՛մ միայն մակերեսորեն էին ծանոթ։
«Մեզ հրեշավոր անարդարություն էր թվում այն, որ մենք չենք պահպանել բազմաթիվ կանանց հիշատակը, որոնք իրենց կյանքի ճանապարհին անհավանական դժվարություններ են հաղթահարել, տարբեր բարձունքներ նվաճել, հանդես են եկել առաջադեմ գաղափարներով։ Մենք ուզում էինք պատմել հայ կանանց պատմություններ, որոնք կարող էին մոտիվացնել և ոգեշնչման աղբյուր դառնալ շատերի համար։ Նրանք իսկապես փոխել են աշխարհը»,- նշեց Հասմիկ Սիմոնյանը։
Շնորհանդեսը սկսվեց հայ բանաստեղծուհի Սահականդուխտի և շարականների հեղինակ Խոսրովիդուխտի պատմությամբ, որոնք դեռևս VIII-րդ դարում բանաստեղծություններ էին գրում և երաժշտություն դասավանդում հայ հոգևորականներին։ Բայց ստիպված էին դա անել բավական դժվար պայմաններում. երկուսն էլ կուսակրոնության երդում էին տվել և դասավանդման ընթացքում թաքնվում էին հատուկ շիրմաների հետևում՝ քահանաներին գայթակղությունից զերծ պահելու համար: Ի դեպ, Խոսրովիդուխտի «Շարական Վահան Գողթնեցուն» ստեղծագործությունն ամենաբարձր գնահատականն է ստացել Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Այն այնքան արժեքավոր են համարել, որ ընդգրկել են եկեղեցական օրհներգերի ժողովածուում։
«Ցավոք, նրանց մասին կարելի է տեղեկություններ ստանալ միայն անուղղակիորեն՝ արական սեռի մերձավոր ազգականների, եղբոր կամ հոր կենսագրությունների միջոցով։ Սակայն նրանց անուններն ընդմիշտ մնացել են Բրիտանական հանրագիտարանի էջերում, և դեռ երկար տարիներ կանանց շատ սերունդներ կկարդան նրանց մասին»,-նշեցին գրողները։
Հաջորդ երկու կանայք, որոնց պատմությունները բուռն ծափահարությունների արժանացան, կարողացել են գրավել ամերիկյան կինեմատոգրաֆիան` մեկն իր դերասանական վարպետությամբ, մյուսը՝ իր կոստյումներով։
Կոստանդնուպոլսում ծնված Ֆլորա Զաբել Հիչքոք-Մանգասարյանն առաջին հայուհին է, որ խաղացել է Նյու Յորքի լեգենդար Բրոդվեյի բեմում։ Տարիներ շարունակ նա ամերիկյան համր կինոյի դեմքն է եղել, իսկ կարիերան ավարտելուց հետո շարունակել է ստեղծագործել՝ ֆիլմերի համար կոստյումներ ստեղծելով։
«Ֆեմինիստներ չենք, բայց ամեն ինչ կարողանում ենք»․ երեք ընկերուհու հաջողության բանաձևը
Իսկ բոստոնցի հայուհի և 5 «Օսկարի» դափնեկիր Իրեն Շարաֆը հենց սկզբից էլ երազում էր կինոկոստյումներով զբաղվել։ Էկրաններին նրա զգեստներով են հայտնվել «Վեսթսայդյան պատմություն», «Կլեոպատրա», «Հելլոու, Դոլլի», «Արքան» և այլ լեգենդար ֆիլմերի հերոսները։ Նա նաև պատկերազարդումներ է մշակել «Vogue» և «Harper’s Bazaar» նորաձևության ամսագրերի համար։
«Շարաֆը երբեք չի թաքցրել իր ծագումը, հաճախ է խոսել իր ծնողների մասին, հպարտացել իր մեծ հայկական քթով»,- նշեց Արմինե Դանիելյանը։
© Photo : provided by Vahagn AleqsanyanԱրմինե Դանիելյան
Писательница Армине Даниелян на обсуждении книги “50 армянских женщин, изменивших мир” - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Արմինե Դանիելյան
Իսկ օվկիանոսագետ ֆրանսահայուհու՝ Անիտա Կոնտի-Կարագոշյանի կամ, ինչպես նրան ժամանակակիցներն էին անվանում, «շրջազգեստով Մագելանի» պատմությունը բացահայտ հիացմունք առաջացրեց։ Շատերը երբեք չէին լսել աշխարհում առաջին կին օվկիանոսագետի և լուսանկարչուհու մասին։ Նա նվաճում էր ծովերը ի հեճուկս տղամարդ նավաստիների, որոնք սնահավատության պատճառով չէին ցանկանում, որ տախտակամածին կին լինի։
Կոնտի-Կարագոշյանը «Կինը ծովում» և «Օվկիանոսների ալիքները» գրքերի, ինչպես նաև բազմաթիվ հոդվածների, լուսանկարների և գծանկարների հեղինակ է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Մոնակոյում և շատ այլ երկրներում։
«Անիտան ապացուցեց, որ կինը նավում դժբախտության նշան չէ, և այս ոլորտում ճանապարհ բացեց շատ այլ կանանց համար»,- նշեց Հասմիկ Սիմոնյանը:
© Photo : provided by Vahagn AleqsanyanՀասմիկ Սիմոնյան
Писательница Асмик Симонян на обсуждении книги “50 армянских женщин, изменивших мир” - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Հասմիկ Սիմոնյան
Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի մասին պատմությունը բազմապատկեց հավաքվածների տպավորությունները, երբ իմացան, որ հենց նրա շնորհիվ է Երևանի կենտրոնն իր ներկայիս տեսքը ստացել։ Աննան է քաղաքի գլխավոր ճարտարապետ Թամանյանին օգնել նախագծել խաչմերուկները։
Նա ծավալուն շենքեր ստեղծելու անհավանական շնորհ ուներ․ այդ շենքերը, կարծես շրջանցելով անկյունը, տարածությունն ավելի «պլաստիկ» ու կազմակերպված են դարձնում: Բազմաթիվ տղամարդ գործընկերներ չէին թաքցնում իրենց նախանձն ու խանդը նրա տաղանդի հանդեպ:
«Մինչև իր կյանքի վերջին օրը նա հիշում էր, որ ճարտարապետության ֆակուլտետի միակ աղջիկն էր, և որ ոչ ոք չէր հավատում նրա հաջողությանը։ Բայց նա բացառիկ ունակություններ ուներ, և նրա ձեռագիրը հավերժ պահպանվել է Հայաստանի մայրաքաղաքի ուրվագծում»,- ասաց Արմինե Դանիելյանը։
Պարզվեց, որ նման պատմությունները շատ-շատ են։ Հերոսուհիների մեծ մասը ընդդիմացել են ժամանակին, հանգամանքներին և հնարավորություններին՝ նոր հեռանկարներ բացելով ապագա սերունդների համար։
Ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ զարգացել է «հայկական ֆեմինիզմը», բայց այդ մասին կիմանանք արդեն մեկ այլ գրքից։
Հայկական ֆեմինիզմի ծնունդը Օսմանյան կայսրությունում, կամ «ագռավ–տղամարդկանց» համար
Լրահոս
0