00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվն ավելանում է. արդեն 39 վարակված կա

© Sputnik / Алексей КуденкоՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Բաժանորդագրվել
Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Այսօր, ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում գրանցված կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Վարակվածներից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը դուրս են գրվել:
«Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր»,– տեղեկացնում են նախարարությունից։
Նշվում է, որ 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, իսկ 3-ը պատվաստված է միայն մեկ դեղաչափով։
Հիշեցնենք՝ մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։ Մարտի 6-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Դպրոցներում կիրառվում է համաճարակային ֆիլտր. նախարարները խոսել են կարմրուկի մասին
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնքկարմրուկի դեմ չեն ստացել 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
Լրահոս
0