00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրեն է ենթարկել շարժիչները. 68-ամյա Անահիտ Ավետիսյանը 50 տարի ոչ կանացի գործով է զբաղվում

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավետիսյան
Անահիտ Ավետիսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Անահիտ Ավետիսյան
Բաժանորդագրվել
Էլեկտրական շարժիչներ փաթաթող. սա մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն է։ Ու թեև ՀՀ–ում այն կարելի է դասել վերացող մասնագիտությունների ցանկին, Անահիտ Ավետիսյանն իր կյանքի ավելի քան 50 տարիները դրան է նվիրել։ Մարտի 8-ը լավ առիթ է նրա մասին պատմելու համար։
Անահիտ Ավետիսյանն այդ մասնագիտությամբ է զբաղվում 16 տարեկանից, սակայն նույնիսկ կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո չի թողել աշխատանքը։ Նրա գործը մեծ պահանջարկ է վայելում, բայց չկա մեկը, ում կարող է փոխանցել հմտությունները։ Ավետիսյանն իր օրինակով է ապացուցում, որ կինը կարող է աշխատել երկաթի հետ և գլուխ հանել բարդ տեխնոլոգիաներից։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավետիսյան
Обмотчик элементов электродвигателей Анаит Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Անահիտ Ավետիսյան
Էլեկտրական շարժիչների տարրերի փաթաթումը գեներատորների վերանորոգման արտադրական ամբողջ գործընթացի առանցքային պահերից մեկն է։ Առանց այդ տքնաջան և ծավալուն աշխատանքի ոչ մի շարժիչ, ոչ մի տուրբին չի աշխատի. իսկ դա ապահովում է խառատահաստոցների, վերելակների, տրամվայների և տրոլեյբուսների և նույնիսկ պոմպակայանների աշխատանքը։

Ոչ կանացի աշխատանքին հասնելու ճանապարհը

Անահիտը ծնվել է 1954 թվականին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է մայրաքաղաք և աշխատանքի անցել Տեր–Աստվածատրյանի անվան Քանաքեռի ՀԷԿ–ում։ Այն ժամանակ` 1971 թվականին, նրան վերցրել են որպես աշակերտ և 30 ռուբլի վճարել, ինչը միայն գրպանի ծախսերն է փակել։ Այստեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու` Գարեգինի հետ, որը նրանից մեծ էր 4 տարով։
Մի անգամ աշխատանքային օրվա ավարտից հետո Գարեգինն Անահիտին ասել է, որ Արտաշատ կճանապարհի նրան, բայց տարել է իր հորաքրոջ մոտ, որն ապրում էր հայ–վրացական սահմանի մոտ գտնվող մի գյուղում։ Որոշ ժամանակ անց զույգն օրինականացրել է հարաբերությունները։ Երեք երեխա են լույս աշխարհ բերել, առաջնեկը ծնվել է, երբ Անահիտը 17 տարեկան էր։ Բայց նույնիսկ դա չի կանգնեցրել երիտասարդ մայրիկին. նա շարունակել է քրտնաջան աշխատել Քանաքեռ ՀԷԿ–ում։
© Sputnik / Aram NersesyanԳառնիկ և Անահիտ Ավետիսյանները
Супруги Гарник и Анаит Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Գառնիկ և Անահիտ Ավետիսյանները
Անահիտը պատմում է, որ աշակերտություն անելու տարիներին հազիվ են ծայր ծայրին հասցրել, բայց որոշ ժամանակ անց երկուսն էլ աշխատանքի են անցել Հրազդանի ՀԷԿ–ում, ինչը զգալիորեն բարելավել է ընտանեկան բյուջեն։

Աշխատանքի առանձնահատկությունները

Շարժիչներ փաթաթողի պարտականությունների մեջ է մտնում ռոտորների, տուրբոգեներատորների հավաքումը, հավաքված մասերի տեղադրումը։ Ավետիսյանը պարզաբանում է, որ փաթաթման գործընթացը կարևորագույն բաղադրիչ է, առանց սեկցիաների գրագետ մեկուսացման շարժիչը չի աշխատի։
© Sputnik / Aram NersesyanՎերանորոգման կարիք ունեցող էլեկտրական շարժիչներ
Электродвигатели, нуждающиеся в ремонте - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Վերանորոգման կարիք ունեցող էլեկտրական շարժիչներ
«Դա բարդագույն աշխատանք է, որը մշտական կենտրոնացում և անթերի աչքաչափ է պահանջում։ Փաթույթը արանքներում է տեղադրվում երկու մակարդակով և պետք է կատարյալ ամրացվի մետաղի վրա», – ասում է նա։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավետիսյանը բացատրում է իր աշխատանքի նրբությունները
Обмотчик элементов электродвигателей Анаит Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Անահիտ Ավետիսյանը բացատրում է իր աշխատանքի նրբությունները
Բացի այդ, դա թանկարժեք գործընթաց է։ Եթե գեներատորների սեպերից մեկը ոչ բավարար ամուր լինի կամ մեկուսացումը լավ արված չլինի, շարժիչի միացման ժամանակ կարող է կարճ միացում տալ, և թանկարժեք սարքը շարքից դուրս կգա։
Ինչպես 2 կին երկնքին նայելով փոխեցին մոլորակի ընթացքը. Մեքսիկայի և Իրանի հայ աստղագետները
Փաթաթողի աշխատանքը ոչ միայն դժվար է, այլև կարող է վտանգավոր լինել։ Ավետիսյանը հատկապես հիշում է Գյումուշի ՀԷԿ–ում տեղի ունեցած վթարը, որն ամենահզորն է եղել Հայաստանում։ Դեպքը տեղի է ունեցել 1995 թվականի մայիսին։ Կայանի մոտ հորդառատ անձրևների պատճառով սողանքներ էին եղել, որոնք քանդել էին ջրթողը։ Սողանքները փակել էին Հրազդան գետի հունը և հանգեցրել կայանի շենքի հեղեղման (միայն պինդ մասնիկների և քարերի ծավալը դրանում շուրջ 300 000 մ³ էր կազմել)։
Ավետիսյանը հիշում է, որ վերականգնման աշխատանքները սկսվեցին վթարից անմիջապես հետո և թույլ տվեցին արդեն 5 ամիս անց գործարկել առաջին հիդրոագրեգատը։
Նրա խոսքով` ՀԷԿ–ը մոտ 10 բրիգադ էր վերականգնում, օրուգիշեր աշխատում էին, որպեսզի գեներատորները մաքրեն կեղտից։ Ավետիսյանը նրանցից մեկն էր, ով ներգրավված էր վերանորոգման աշխատանքներում։ ՀԷԿ–ի գեներատորները մոնոլիտ էին, դրանց վրա հավաքված կեղտը կարելի էր մաքրել հոսող ջրի տակ։ Վթարի մասշտաբներն այնքան էին հետաքրքրել օտարերկրացիներին, որ նույնիսկ Գերմանիայից մասնագետներ էին եկել տեղի ունեցածը նկարահանելու համար։
Ավետիսյանը տարբեր ՀԷԿ–երում է աշխատել, նորոգել է «ՀայՖիլմի» շարժիչները, բացի այդ, աշխատել է նաև Արփա–Սևանում։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավետիսյան
Обмотчик элементов электродвигателей Анаит Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Անահիտ Ավետիսյան
Հիշում է` ինչպես մի անգամ 10 հոգուց բաղկացած բրիգադի հետ վերանորոգեցին «ՁորաՀԷԿ»–ի այրված շարժիչը։ Նույնիսկ ֆրանսիացի մասնագետներն էին կասկածում, որ այն կաշխատի։
Հիմա նա սեփական ձեռնարկությունն ունի, որը նեղ պրոֆիլի ծառայություններ է մատուցում։ Ավետիսյանը մինչ օրս աշխատում է, պոմպեր է վերականգնում, շարժիչներ վերանորոգում։ Որոշ դեպքերում պատվերներն ընդունում է իր արտադրամասում, պատահում է` ինքն է վթարի վայր մեկնում։
Ցավում է, որ երիտասարդ սերնդին չի հետաքրքրում այս գործը, և շուտով երկիրը մասնագետների պակաս է ունենալու։ Ավետիսյանը պատրաստ է իր գիտելիքները փոխանցել ուրիշներին, բայց հասկանում է, որ առանց պետական աջակցության անհնար է։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավետիսյան
Обмотчик элементов электродвигателей Анаит Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Անահիտ Ավետիսյան
Մայրության և գեղեցկության տոնը. կրոնական հիմքն ու օրենքի փոփոխությունը
Լրահոս
0