https://armeniasputnik.am/20230308/kananc-mijazgajin-orn-ajn-masin-che-vor-kanajq-pkhrun-en-u-khvoceli-pashinjani-ugherdzy-56417266.html
Այս օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի. Փաշինյանի ուղերձը տոնի առթիվ
Այս օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի. Փաշինյանի ուղերձը տոնի առթիվ
Կառավարության ղեկավարը գլուխ է խոնարհում այն կանանց առջև, որոնց ամուսիններն ու որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ 08.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-08T09:18+0400
2023-03-08T09:18+0400
2023-03-08T09:47+0400
նիկոլ փաշինյան
ուղերձ
կին
շնորհավորանք
մարտի 8
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1660/12/16601247_0:0:1600:901_1920x0_80_0_0_3a9b3ca4e2026cb912db73e6fc6af3be.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և այսօր մեր երկրում ավելի հաճախ կանայք ստանձնում են դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են մեր երկրի պատմության համար։ Սա է շեշտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանանց միջազգային օրվա առիթով հղած իր շնորհավորական ուղերձում։Կառավարության ղեկավարը վստահ է, որ կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործելը` որպես երկրի զարգացման գրավական, նշանակում է լինել անհեռատես: Կանայք այսօր ավելի շատ են ներգրավվում տնտեսական գործունեության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում, դատաիրավական և իրավապահ համակարգերում, նաև զինված ուժերում: Միևնույն ժանանակ նա հավելում է, որ պետությունը հատուկ հոգածության առարկա պետք է դարձնի մայրությունը, ինչը և հետևողականորեն արվում է։Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում հատուկ անդրադարձել է այն կանանց, որոնց որդիներն ու ամուսիններն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:Ուղերձի վերջում վարչապետը հատուկ ընդգծում է` Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Այս օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին:«Խոնարհվում եմ այն կանանց հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը զոհեցին». Փաշինյանի ուղերձը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1660/12/16601247_131:0:1551:1065_1920x0_80_0_0_6d766f4828975fa8d13be87930bd0bd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ուղերձ, կին, շնորհավորանք, մարտի 8
նիկոլ փաշինյան, ուղերձ, կին, շնորհավորանք, մարտի 8
Այս օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի. Փաշինյանի ուղերձը տոնի առթիվ
09:18 08.03.2023 (Թարմացված է: 09:47 08.03.2023) Կառավարության ղեկավարը գլուխ է խոնարհում այն կանանց առջև, որոնց ամուսիններն ու որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և այսօր մեր երկրում ավելի հաճախ կանայք ստանձնում են դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են մեր երկրի պատմության համար։ Սա է շեշտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանանց միջազգային օրվա առիթով հղած իր
շնորհավորական ուղերձում։
Կառավարության ղեկավարը վստահ է, որ կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործելը` որպես երկրի զարգացման գրավական, նշանակում է լինել անհեռատես: Կանայք այսօր ավելի շատ են ներգրավվում տնտեսական գործունեության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում, դատաիրավական և իրավապահ համակարգերում, նաև զինված ուժերում:
«Հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերակատարման ընդլայմանը շատերը հոռետեսությամբ են վերաբերվում՝ ընդգծելով, որ կինը հայկական ավանդական ընտանիքի հենասյունն է: Սա, իհարկե, ճիշտ է և աներկբա: Բայց հայկական ավանդական ընտանիքի նույնպիսի հենասյուն է տղամարդը,ու ոչ ոք չի անհանգստանում, երբ տղամարդը ծառայում է բանակում, ոստիկանությունում, զբաղվում է տնտեսական գործունեությամբ կամ ակտիվ հանրային-քաղաքական կյանք է վարում»,– շեշտում է գործադիրի ղեկավարը։
Միևնույն ժանանակ նա հավելում է, որ պետությունը հատուկ հոգածության առարկա պետք է դարձնի մայրությունը, ինչը և հետևողականորեն արվում է։
Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում հատուկ անդրադարձել է այն կանանց, որոնց որդիներն ու ամուսիններն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:
Ուղերձի վերջում վարչապետը հատուկ ընդգծում է` Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Այս օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին: