ԼՂ–ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ–ն` անցած օրվա մասին

© Photo : PeacekeeperԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտունու շրջանում մարդասիրական ակցիա է անցկացվել՝ անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրվել։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները երեսուն դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
Երեք երթուղով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Մարտունու շրջանում մարդասիրական ակցիա է անցկացվել՝ անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրվել։
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում 0,2 հա տարածք է մաքրվել։
Լրահոս
0