Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

© Sputnik / Asatur Yesayants / ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
ՌԴ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը հայտարարել է, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` մարտի 7-ին էլ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե իբր ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով, և իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ անձնակազմի փոխադրում:
ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հերքեց նաև այդ հայտարարությունը։
Լրահոս
0