00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արևմուտքից հնչող հայտարարությունները դիվանագիտական քողածածկույթ են. Սուրենյանց

Արևմուտքից հնչող հայտարարությունները դիվանագիտական քողածածկույթ են. Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը։
Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արևմուտքից հնչող հայտարարությունները դիվանագիտական քողածածկույթ են, իրականում տեսանելի են Ռուսաստանի հետ մրցակցության ակնառու դրսևորումներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԵՄ-ի համար աշխարհաքաղաքական խաղ չէ։ Այս մասին ավելի վաղ ասել է Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Կլաարը հայտարարել է, որ ԵՄ-ի միակ հետաքրքրությունը Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության ժառանգությունը հաղթահարելու գործում աջակցություն ցուցաբերելն է, և որ այդ հարցում ԵՄ–ն Ռուսաստանի հետ չի մրցակցում։
«Արևմտյան գործիչները՝ թե՛ Տոյվո Կլաարը, թե՛ Լուիս Բոնոն ակնարկում են, որ իրենք միջնորդ չեն, այլ գործընկեր, ոչ թե պարտադրելու են ինչ–որ բան, այլ նպաստելու են, որպեսզի հակամարտող կողմերն իրենք գտնեն լուծումներ, մինչդեռ իրականում միջնորդության ամրագրումը ենթադրում է նաև պատասխանատվության ստանձնում»,– ասաց Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ` տվյալ դեպքում ակնհայտորեն երևում է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը մի կողմից աշխարհաքաղաքական մրցակցության մասնակից են, մյուս կողմից իրենց միջնորդության հանգամանքը լղոզելով` ըստ էության չեն ուզում պատասխանատվություն ստանձնել կողմերի հարաբերությունների համար։
Սուրենյանցը հիշեցրեց` երբ Պրահայում հոկտեմբերի 6-ին ստորագրվեց քառակողմ հայտարարություն, դրանից հետո Ռուսաստանի արտգործնախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որում արձանագրվեց, որ գործընթացը շեղվել է մի ուղղությամբ, որն ըստ էության չեղարկում է ռուսական տարբերակի հնարավորությունները։
ԵՄ-ն չի մրցակցում Մոսկվայի հետ Հայաստան-Ադրբեջան հարաբերության կարգավորման հարցում. Կլաար
«Թե՛ բովանդակության, թե՛ ձևաչափի առումով ակնհայտ է, որ կան մրցակցային հարթակներ։ Եթե ռուսական տարբերակում նախատեսվում է գործողությունների փուլային տրամաբանություն, նախ` հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, հետո նոր արցախյան հիմնահարցի լուծում, ապա արևմտյան տարբերակի հեղինակները պնդում են, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն փաթեթային, համապարփակ տարբերակով»,–պարզաբանեց Սուրենյանցը։
Քաղաքագետի կարծիքով` ՀՀ–ի համար ստեղծվել է մի իրավիճակ, որ զուտ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով մեր և Ռուսաստանի շահերը համընկնում են։ Վերջինիս պետք է, որ ԼՂ կարգավիճակի հարցը սառեցվի, որպեսզի մոտիվացվի ռուսական կողմի երկարաժամկետ ներկայությունն Արցախում, իսկ մեր պարագայում նշված մոտեցումը շահեկան է այն առումով, որ եթե այս պահին Արցախի կարգավիճակի հարց բարձրացվի, ինչպես պնդում է Արևմուտքը, ապա այն չի ունենա հայանպաստ լուծում։
«Պրահայի հայտարարությունից հետո Ադրբեջանի ախորժակը ոչ միայն չի զսպվել, այլ Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է պրակտիկ խնդիրներ լուծել` առաջ տանելով բացահայտ ագրեսիվ օրակարգ»,– նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Տոյվո Կլաարի հայտարարությանը, թե Լաչինի միջանցում կարող է լինել անցագրային կետ, քանի որ Բաքվի պահանջն օրինաչափ է, քաղաքագետը ընդգծեց, որ եվրոպացի գործիչը հակադրվում է ոչ միայն Հաագայի դատարանի որոշմանը, այլև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և դրանով իսկ շատ ավելի վտանգավոր բան է անում` փորձելով լեգիտիմացնել մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունը։
Տոյվո Կլաար - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Բռնությանն արդարացում չկա. Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Խոսելով այն մասին, թե ինչու է եվրոպացի գործիչը բարձրաձայնում նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը, Սուրենյանցը հիշեցրեց` նոյմեբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է, որ տրանսպորտային հաղորդակցությունը պետք է վերահսկեն ռուսական ուժային կառույցները, մինչդեռ արևմտյան խաղացողներն իրենք են ձգտում այդ դերին, այսինքն` ոչ թե տրանսպորտային հաղորդակցությանն են դեմ, այլ դրա նկատմամբ ռուսական վերահսկողությանը։
Լրահոս
0