Երկիրն անդառնալի կետում է. Իսրայելի նախագահը տեսաուղերձ է հղել

© AP Photo / Virginia MayoԻցհակ Հերցոգ
Իցհակ Հերցոգ - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հերցոգը հայտարարել է, որ այլևս չի կարող տեսնել, թե ինչպես են իր աչքի առաջ երկիրը «պատառ– պատառ անում»։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իսրայելը անդառնալի կետում է, Բենյամին Նեթանյահուի կառավարությանն էլ անհրաժեշտ է հրաժարվել երկրում իրավական բարեփոխումներից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի նախագահ Իցհակ Հերցոգը բնակչությանն ուղղված հեռուստաուղերձում։

«Սխալ, թալանող օրինագիծ է, խարխլում է մեր ժողովրդավարական բարքերը։ Այն պետք է փոխարինվի մեկ այլ` համաձայնեցված նախագծով, և դա պետք է արվի անհապաղ», – ասել է պետության ղեկավարը։

Հերցոգը հայտարարել է նաև, որ այլևս չի կարող հետևել, թե ինչպես են իր աչքի առաջ երկիրը «պատառ–պատառ անում»։
Բողոքի ակցիաներ Իսրայելում. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել
Նշենք, որ արտակարգ հեռուստաուղերձը հետևել է Իսրայելում բազմահազարանոց ցույցերի հերթական օրվան, որի ընթացքում ցուցարարները փակել են հիմնական մայրուղիները, արգելափակել նաև Բեն Գուրիոն օդանավակայան տանող ճանապարհը։
Լրահոս
0