00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ՀՀ–ում որևէ արհավիրք չլինի, 2023–ին մոտ 2 մլն զբոսաշրջիկ կայցելի երկիր. Ապրեսյան

© Sputnik / Asatur YesayantsՄեխակ Ապրեսյան
Մեխակ Ապրեսյան - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Մեխակ Ապրեսյան
Բաժանորդագրվել
Ելնելով մի շարք խնդիրներից` այս տարի նախատեսվում է, որ զբոսաշրջային փաթեթների գները մինչև 50 տոկոս կթանկանան։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Եթե Հայաստանում որևէ արհավիրք չլինի և տուրիզմի ոլորտը շարունակի զարգանալ, այս տարի հնարավոր կլինի գերազանցել 2019 թվականի ցուցանիշը (մոտ 1.9 մլն զբոսաշրջիկ) և ունենալ մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Ավելի վաղ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաշվետվություն էր ներկայացրել, որումնշվում էր, որ մինչև 2026-ը ակնկալվում է հյուրընկալել տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկ։
«2026 թվականի 2.5 մլն զբոսաշրջիկ ապահովելը մեծ ջանքեր չի պահանջում։ Առաջիկա 2-3 տարիների ընթացքում կարելի է հանգիստ հասնել այդ ցուցանիշին։ Այլ բան է, որ մենք պետք է մտածենք, թե որքան զբոսաշրջիկներ են մեզ անհրաժեշտ կայուն զբոսաշրջություն ապահովելու համար»,–ասաց Ապրեսյանը։
Նա նշեց, որ Հայաստանը մասսայական տուրիզմի երկիր չէ և չի կարելի այդ ուղղությամբ գնալ։
Հայտնի շոումենը պատմել է հայկական հարսանիքների և փոքր երկրի առավելությունների մասին
«Մենք մեր դիրքը պետք է ունենանք համաշխարհային շուկայում, ունենանք բարձրակարգ, մրցունակ ծառայություններ, որը կապահովի զբոսաշրջության և տնտեսական կայուն զարգացում»,–ասաց նա և հավելեց, որ պետք է հստակ քաղաքականություն մշակել զբոսաշրջիկների այդ ողջամիտ թվին հասնելու համար։
«Ավարայր» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Արկադի Սահակյանն էլ իր հերթին նշեց, որ առաջիկայում դեպի Հայաստան տուրիստական փաթեթների գները կարող են թանկանալ` ելնելով մի շարք խնդիրներից։
© Sputnik / Asatur YesayantsԱրկադի Սահակյան
Директор-учредитель туристического агентства Аварайр Аркадий Саакян на пресс-конференции по теме Чем Армения может быть интересна туристам? (9 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Արկադի Սահակյան
Դրանցից առաջինը դրամի ամրապնդումն է այլ տարադրամների նկատմամբ, ինչը 2022 թվականին բացասական ազդեցություն է ունեցել տուրիստական ընկերությունների եկամուտների վրա։
«Եթե առաջ 3-4 աստղանի հյուրանոցում հանգիստը Հայաստանում կարժենար օրական միջինը 120-130 դոլար, ապա այդ արժեքն այժմ բարձրացել է ընդհուպ 200 դոլար։ Մենք 2021 թվականի հունիս–հուլիս ամիսներից սկսած արդեն իսկ վաճառել էինք 2022 թվականի հանգստի փաթեթները։ Այդ ժամանակ 1 դոլարը համարժեք էր մոտ 500 դրամի։ Իսկ 2022 թվականի մայիսից, երբ հիմնական տուրիստական հոսքը սկսվել էր դեպի Հայաստան, դոլարի փոխարժեքը իջել էր մինչև 400 դրամ։ Այս պարագայում ոչ մի տուրիստական գործակալություն չէր կարող իրեն թույլ տալ արդեն իսկ հրապարակված փաթեթների գները փոփոխել»,–ասաց նա։
Շարունակելով Սահակյանի խոսքը` Ապրեսյանը նշեց, որ 2022 թվականին զբոսաշրջային ընկերությունները միայն դոլարի փոխարժեքի նվազման պատճառով գրեթե 25 տոկոս կորուստ են ունեցել։ Դրան է գումարվել ընդհանուր գնաճը։ Օրինակ` ռեստորաններում սննդի արժեքը թանկացել է մոտ 10-15 տոկոսով։
Բանախոսները շեշտեցին, որ զբոսաշրջային ընկերությունները, հաշվի առնելով իրենց և երկրի վարկանիշը, չեն մերժել 2022 թվականի զբոսաշրջիկների այցելությունները և վնաս կրելով ընդունել են նրանց։
Սակայն այս տարի նախատեսվում է, որ զբոսաշրջային փաթեթների գները մինչև 50 տոկոս կթանկանան, որն էլ իր դժվարությունները կառաջացնի, եթե գին–որակ հարաբերակցության մեջ անհամապատասխանություններ լինեն։
© Sputnik / Asatur YesayantsՄեխակ Ապրեսյանն ու Արկադի Սահակյանը
 Пресс-конференция по теме Чем Армения может быть интересна туристам? (9 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Մեխակ Ապրեսյանն ու Արկադի Սահակյանը
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստան է եկել 1 665 000 զբոսաշրջիկ։
«Armenia Airways»–ը նոր չվերթեր կսկսի Սոչի–Երևան ուղղությամբ
Լրահոս
0