https://armeniasputnik.am/20230309/evrvopakan-3-erkrner-argelapakum-en-rvosatvomi-dem-em-patzhamijvocnery-zlm-56489480.html
Եվրոպական 3 երկրներ արգելափակում են «Ռոսատոմի» դեմ ԵՄ պատժամիջոցները. ԶԼՄ
Եվրոպական 3 երկրներ արգելափակում են «Ռոսատոմի» դեմ ԵՄ պատժամիջոցները. ԶԼՄ
«Ռոսատոմի» նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումն ակտիվորեն լոբբինգ է անում Ուկրաինան։ 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T18:24+0400
2023-03-09T18:24+0400
2023-03-29T23:03+0400
«ռոսատոմ»
պատժամիջոցներ
եվրամիություն
եվրոպա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/15/34509733_0:121:3072:1849_1920x0_80_0_0_ecea4082774ecb50ca34ff55c0049bf4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ֆրանսիան, Հունգարիան և Բուլղարիան արգելափակում են «Ռոսատոմի» դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով РАР գործակալությանը։«Խոսքը վերաբերում է նաև միջուկային վառելիքին», – ասվում է հաղորդագրության մեջ։Գործակալությունը պնդում է, որ ՌԴ ատոմային էներգետիկայի ոլորտի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթին աջակցելու Լեհաստանի պայմանն էր, այն դեպքում, երբ ԵՄ–ում պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթի ընդունման համար պահանջվում է 27 անդամ պետությունների միաձայն որոշումը։Միևնույն ժամանակ գործակալությունը հայտնում է, որ «Ռոսատոմի» նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումն ակտիվորեն լոբբինգ է անում Ուկրաինան։«Ուկրաինան ԵՄ–ին խնդրում է լուծել միջուկային վառելիքի հարցը և մատնանշում` «Ռոսատոմը» գիտակցել է, որ ԵՄ–ում պաշտպանիչ հովանոց ունի, և այն ամենը, ինչ իրեն է վերաբերում, բացառված է պատժամիջոցային սպառնալիքից», – ասվում է հաղորդագրության մեջ։Ավելի վաղ Ֆրանսիան հայտնել էր, որ իր ատոմակայաններից շատերը ռուսական միջուկային վառելիք են օգտագործում։ «Ռոսատոմը» երկու նոր բլոկ է կառուցում Հունգարիայի Պակշ քաղաքում։Փետրվարի 25-ին ԵՄ–ն շրջանառության մեջ դրեց ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, որում ընդլայնվել են արտահանման և ներմուծման, ինչպես նաև անհատական սահմանափակումները, նոր արգելքներ են սահմանվել ռուսական ԶԼՄ–ների նկատմամբ։ Եվրահանձնաժողովում պատժամիջոցների նոր փաթեթը 11,4 մլրդ եվրո են գնահատել։ Միևնույն ժամանակ ԵՄ–ում նշել են, որ այժմ դեպի Ռուսաստան ԵՄ–ի արտահանումը գրեթե կրկնակի է կրճատվել 2021 թվականի համեմատ, իսկ դեպի ԵՄ ներմուծումը` գրեթե 60%-ով։Լեհաստանը ԵՄ–ին հորդորել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/15/34509733_248:0:2979:2048_1920x0_80_0_0_1d2d33552d3d8d3be9e03c37b4540b29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«ռոսատոմ», պատժամիջոցներ, եվրամիություն, եվրոպա
«ռոսատոմ», պատժամիջոցներ, եվրամիություն, եվրոպա
Եվրոպական 3 երկրներ արգելափակում են «Ռոսատոմի» դեմ ԵՄ պատժամիջոցները. ԶԼՄ
18:24 09.03.2023 (Թարմացված է: 23:03 29.03.2023) «Ռոսատոմի» նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումն ակտիվորեն լոբբինգ է անում Ուկրաինան։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ֆրանսիան, Հունգարիան և Բուլղարիան արգելափակում են «Ռոսատոմի» դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով РАР գործակալությանը։
«Խոսքը վերաբերում է նաև միջուկային վառելիքին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը պնդում է, որ ՌԴ ատոմային էներգետիկայի ոլորտի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթին աջակցելու Լեհաստանի պայմանն էր, այն դեպքում, երբ ԵՄ–ում պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթի ընդունման համար պահանջվում է 27 անդամ պետությունների միաձայն որոշումը։
««Ռոսատոմի» հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության խոշորագույն պաշտպանը Ֆրանսիան է։ Ամենաաղմկոտը Հունգարիան է, որը վկայակոչում է ազգային անվտանգությունը, երբ «Ռոսատոմի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թեմայով որևէ հիշատակում է լինում։ Բուլղարիան էլ հայտարարում է, որ մտահոգված է մատակարարումների անվտանգությամբ», – պնդում է РАР–ը` հղում անելով ԵՄ կառույցներում իր աղբյուրին։
Միևնույն ժամանակ գործակալությունը հայտնում է, որ «Ռոսատոմի» նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառումն ակտիվորեն լոբբինգ է անում Ուկրաինան։
«Ուկրաինան ԵՄ–ին խնդրում է լուծել միջուկային վառելիքի հարցը և մատնանշում` «Ռոսատոմը» գիտակցել է, որ ԵՄ–ում պաշտպանիչ հովանոց ունի, և այն ամենը, ինչ իրեն է վերաբերում, բացառված է պատժամիջոցային սպառնալիքից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիան հայտնել էր, որ իր ատոմակայաններից շատերը ռուսական միջուկային վառելիք են օգտագործում։ «Ռոսատոմը» երկու նոր բլոկ է կառուցում Հունգարիայի Պակշ քաղաքում։
Փետրվարի 25-ին ԵՄ–ն շրջանառության մեջ դրեց ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, որում ընդլայնվել են արտահանման և ներմուծման, ինչպես նաև անհատական սահմանափակումները, նոր արգելքներ են սահմանվել ռուսական ԶԼՄ–ների նկատմամբ։ Եվրահանձնաժողովում պատժամիջոցների նոր փաթեթը 11,4 մլրդ եվրո են գնահատել։ Միևնույն ժամանակ ԵՄ–ում նշել են, որ այժմ դեպի Ռուսաստան ԵՄ–ի արտահանումը գրեթե կրկնակի է կրճատվել 2021 թվականի համեմատ, իսկ դեպի ԵՄ ներմուծումը` գրեթե 60%-ով։