00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ում ոստիկանության աշխատակիցների սպանությունն ահաբեկչություն է. Փաշինյան

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանը մարտի 5-ի սադրանքով մի քանի նպատակ է հետապնդում։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում ոստիկանության ավտոմեքենայի վրա Ադրբեջանի ԶՈւ հարձակումը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է որակել։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ–ում ծնված, ԼՂ–ում ընտանիքներ կազմած, 3, 2 և 1 երեխաներ ունեցող 3 քաղաքացիներ»,– արձանագրեց Փաշինյանը` հիշեցնելով, որ 2023թ–ի փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր, թե միջազգային պայմանավորվածության համաձայն` իրենք ԼՂ հայության ներկայացուցչների հետ պետք է քննարկեն նրանց անվտանգության ու իրավունքների հարցը։
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Իլհամ Ալիևը նույն ելույթում ընդգծել էր, թե այդ մասին քննարկումները պատրաստվում են ունենալ միայն ԼՂ–ում ծնված ու ապրած մարդկանց հետ։
Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանը մարտի 5-ի սադրանքով մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը ԼՂ–ի հետ բանակցությունները վիժեցնելն ու հետագա ռազմական սադրանքի համար ֆոն ստեղծելն է։
Երկրորդ նպատակը, ըստ վարչապետի, կեղծ ապացույցներ ստեղծելն է, թե Հայաստանից ԼՂ զենք–զինամթերք է տեղափոխվում։
«Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ»,– ասաց նա հավելելով, որ դատարանի այս մերժմամբ փլուզվեցին Հայաստանի կողմից ԼՂ–ում իբր իրականացվող ականապատումների մասին Ադրբեջանի` միջազգային բոլոր հարթակներից հնչեցվող մեղադրանքները։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանին չհաջողվեց այդ համատեքստում ներկայացնել նաև գնդակոծված ավտոմեքենան, քանի որ ոստիկանության ՈւԱԶ–ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել։ Մեքենայի շարժման հետագիծն էլ նկարահանվել էր ԼՂ ՆԳՆ տեսախցիկներով։
«Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր` արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ` այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի` Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ որոշումը»,– ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ տեղի ունեցածն ավելի է ընդգծում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը` կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու` Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները։
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Լրահոս
0