https://armeniasputnik.am/20230309/zintsarajvoghi-din-hajtnabervel-e-antarum-tsaric-kakhvats-qkn-manramasner-e-hajtnum-56464477.html
Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում ծառից կախված. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում ծառից կախված. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ։ 09.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-09T13:12+0400
2023-03-09T13:12+0400
2023-03-09T13:20+0400
հայաստան
զինծառայող
դիակ
տավուշ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/122/00/1220009_0:83:1600:983_1920x0_80_0_0_6b4560c33836df0ecc874b5e27d1abc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի դին հայտնաբերվել է անտառում ծառից կախված վիճակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։Հիշեցնենք` զինծառայողի մահվան մասին այսօր հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/122/00/1220009_90:0:1510:1065_1920x0_80_0_0_33b9dd5464a91e6f0d2ce130eac38555.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, զինծառայող, դիակ, տավուշ
հայաստան, զինծառայող, դիակ, տավուշ
Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում ծառից կախված. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
13:12 09.03.2023 (Թարմացված է: 13:20 09.03.2023) Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի դին հայտնաբերվել է անտառում ծառից կախված վիճակում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանին հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։