00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին

© Photo : Social media of Arman YeghoyanԱրման Եղոյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին
Արման Եղոյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2023
Արման Եղոյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին
Բաժանորդագրվել
Խորհրդարանական գործընկերության կոմիտեն ընդունել է եզրափակիչ հայտարարություն և կոչեր ուղղել Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստից հետո նման եզրափակիչ հայտարարությամբ է հանդես եկել կոմիտեն։ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Հանդիպման արդյունքում Խորհրդարանական գործընկերության կոմիտեն ընդունեց եզրափակիչ հայտարարություն, որով, ի թիվս այլնի ընդգծվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով կամ ուժի կիրառման սպառնալիքով։
Եղոյանը ներկայացրել է հայտարարության մի քանի հիմնական դրույթները
-Կոմիտեն պահանջում է հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան և հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. Հիմնարար սկզբունքների և տարրերի վրա,
- ընդգծում է, որ կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը և առաջին հերթին՝ 2020 -ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անհրաժեշտ նախապայմաններ են դեպի խաղաղություն առաջընթացի համար. այս կապակցությամբ դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունների խախտումը. հորդորում է անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 -ի փետրվարի 22-ի պարտադիր կատարման ենթակա որոշման,
- հիշեցնում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային կապերի բացման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին համաձայնության գալ այս հարցի վերաբերյալ ձևաչափերի շուրջ, որոնք պետք է լիովին հարգեն կողմերի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային օրենսդրությունը,
- խստորեն դատապարտում է 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան, ինչպես նաև 2021 թվականի մայիսից սկսած ռազմական ներխուժումները Հայաստանի տարածք,
- ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը. կոչ է անում Ադրբեջանին լիովին համագործակցել ԵՄ առաքելության հետ և թույլ տալ նրա ներկայությունը նաև սահմանի իր կողմից,
- պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց;
- կոչ է անում Ադրբեջանին հետաքննել հայ ռազմագերիների բռնի անհետացման վերաբերյալ առկա բոլոր հաղորդումները,
- խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորականների և անզեն ռազմագերիների խոշտանգումն ու սպանությունը. պնդում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննության անհրաժեշտությունը,
- առաջարկում է ստեղծել անկախ անցումային արդարադատության մեխանիզմ, որը կքննի ռազմական հանցագործությունների մեղադրանքները, կհասցեագրի անհայտ կորածների խնդիրը, կքննի բռնի անհետացման մեղադրանքները, ինչպես նաև զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների փաստացի գնահատում կիրականացնի,
- լրջորեն մտահոգված է 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում և շուրջը հայկական մշակութային ժառանգության հուշարձանների ծագումնաբանությունն աղավաղելու մասին հաղորդումներով։ Ընդգծում է առանց նախապայմանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը,
- դրական է գնահատում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված կարևոր բարեփոխումները, որոնք Հայաստանը հաստատել են որպես լիարժեք ժողովրդավարական երկիր և լավ կառավարման տարածաշրջանային առաջատար. թեև մտահոգված է քաղաքական դաշտի բևեռացվածության աճով և կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն դրսևորել,
- ընդունում է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերի լավ կատարումը և կոչ է անում ԵՄ խորհրդին սկսել վիզաների ազատականացման երկխոսություն Հայաստանի հետ՝ մարդկանց միջև շփումներն էլ ավելի ամրապնդելու համար,
- կարևորում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումների զգալի խթանը, որը կօգնի Հայաստանին կառուցել դինամիկ և դիմացկուն տնտեսություն, ընդգծում է իր ուշադրությունը հիմնական ոլորտների վրա, ներառյալ ռազմավարական կարևոր կապի ծրագրերը և աջակցությունը առավել խոցելի շրջաններին. ողջունում է Հայաստանի առաջընթացը ծրագրի շրջանակներում առաջնահերթ նախաձեռնությունների իրականացման գործում։
Լրահոս
0