00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված․ նախարարը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին

© Photo : press office of the Ministry of Health of RAԱնահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2023
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
Բաժանորդագրվել
Ավանեսյանը նշել է, որ թեև Կարմիր խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, սակայն իրավիճակը չի փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները: Տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից։
«Թեև Կարմիր խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված »,-նշել է նախարարը:
Հանդիպման քննարկվել են նաև դատաբժշկական- գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0