https://armeniasputnik.am/20230310/erevanum-bacvel-e-digitec-2022-bardzr-tekhnvolvogianeri-hamazhvoghvovy-56510149.html
Երևանում մեկնարկել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը
Երևանում մեկնարկել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը
Համաժողովին մասնակցում են հայտնի ընկերություններ, մեծ թվով ստարտափներ, ինչպես նաև մի շարք արտասահմանյան ընկերություններ։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T11:32+0400
2023-03-10T11:32+0400
2023-03-10T13:24+0400
digitec
ռոբերտ խաչատրյան
ալեքսանդր եսայան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0a/56514622_0:66:1600:966_1920x0_80_0_0_2978f043b13f02728263e03689b65586.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Երևանում մեկնարկել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը, որը անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը բացման խոսքում հայտնել է, որ 2023 թվականին համաժողովն անցկացվելու է 2 անգամ` գարնանն ու աշնանը։Նա հիշեցրել է, որ այս տարի կառավարությունը շարունակել է աջակցել բարձր տեխնոլոգիական ընկերություններին` ստարտափների համար հարկային արտոնություններ տրամադրելով։ Այս տարի ցուցահանդեսին նրանց մասնակցությունը կընդլայնվի։Ռոբերտ Խաչատրյանի խոսքով` ներկայիս համաժողովը ներկայացված է որպես «DigiTec 2022» (այն պետք է կայանար 2022 թվականի հոկտեմբերին, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով այն հետաձգվեց– խմբ.)։Աշնանը տեղի կունենա «DigiTec – 2023» համաժողովը։Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ Հայաստանի հայթեք հատվածի նպատակները պետք է դառնան նոր մշակումները ոչ միայն ծրագրավորման մեջ։ Այն պետք է դառնա օժանդակ գործիք բժիշկների, իրավաբանների, ինժեներների համար։Համաժողովին Հայաստանից մասնակցում են խոշոր և սկսնակ ընկերություններ (այդ թվում` Ռուսաստանի մասնագետների հիմնադրած), ինչպես նաև ձեռնարկություններ ԱՄՆ–ից և այլ երկրներից, մասնավորապես` միասնական տաղավարով ներկայացված են վրացական ընկերությունները։Համաժողովին սպասվում է հուշագրի ստորագրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ամերիկյան SADA ընկերության (Google Cloud–ի գործընկեր) միջև։ Կողմերը կհամագործակցեն կրթության ոլորտում Cloud ծառայությունների ներդրման գործում։ Հեռավոր տվյալների բազաների հասանելիությունը կբարձրացնի կրթության հնարավորությունները՝ ներառյալ հեռավոր գյուղերի դպրոցների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0a/56514622_0:0:1420:1065_1920x0_80_0_0_d49d058702ef14b22f737b2d83376daf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
digitec, ռոբերտ խաչատրյան, ալեքսանդր եսայան
digitec, ռոբերտ խաչատրյան, ալեքսանդր եսայան
Երևանում մեկնարկել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը
11:32 10.03.2023 (Թարմացված է: 13:24 10.03.2023) Համաժողովին մասնակցում են հայտնի ընկերություններ, մեծ թվով ստարտափներ, ինչպես նաև մի շարք արտասահմանյան ընկերություններ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Երևանում մեկնարկել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը, որը անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը բացման խոսքում հայտնել է, որ 2023 թվականին համաժողովն անցկացվելու է 2 անգամ` գարնանն ու աշնանը։
Նա հիշեցրել է, որ այս տարի կառավարությունը շարունակել է աջակցել բարձր տեխնոլոգիական ընկերություններին` ստարտափների համար հարկային արտոնություններ տրամադրելով։ Այս տարի ցուցահանդեսին նրանց մասնակցությունը կընդլայնվի։
Ռոբերտ Խաչատրյանի խոսքով` ներկայիս համաժողովը ներկայացված է որպես «DigiTec 2022» (այն պետք է կայանար 2022 թվականի հոկտեմբերին, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով այն հետաձգվեց– խմբ.)։
Աշնանը տեղի կունենա «DigiTec – 2023» համաժողովը։
Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ Հայաստանի հայթեք հատվածի նպատակները պետք է դառնան նոր մշակումները ոչ միայն ծրագրավորման մեջ։ Այն պետք է դառնա օժանդակ գործիք բժիշկների, իրավաբանների, ինժեներների համար։
«Ուստի ArMath դպրոցի ինժեներական լաբորատորիաներում առաջիկայում ցանկանում ենք ընդլայնել ուսումնական ծրագիրը։ Երեխաները պետք է այստեղ ավելի շատ գիտելիք ստանան, որպեսզի մի քանի տարի անց ստեղծեն նման տեխնոլոգիաներ»,– ասաց Եսայանը։
Համաժողովին Հայաստանից մասնակցում են խոշոր և սկսնակ ընկերություններ (այդ թվում` Ռուսաստանի մասնագետների հիմնադրած), ինչպես նաև ձեռնարկություններ ԱՄՆ–ից և այլ երկրներից, մասնավորապես` միասնական տաղավարով ներկայացված են վրացական ընկերությունները։
Համաժողովին սպասվում է հուշագրի ստորագրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ամերիկյան SADA ընկերության (Google Cloud–ի գործընկեր) միջև։ Կողմերը կհամագործակցեն կրթության ոլորտում Cloud ծառայությունների ներդրման գործում։ Հեռավոր տվյալների բազաների հասանելիությունը կբարձրացնի կրթության հնարավորությունները՝ ներառյալ հեռավոր գյուղերի դպրոցների համար։