https://armeniasputnik.am/20230310/kasharq-stanalu-hamar-hajantari-tumanjani-masnatshjughi-tnoreny-kalanavvorvel-e-56558501.html
Կաշառք ստանալու համար «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը կալանավորվել է
Կաշառք ստանալու համար «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը կալանավորվել է
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Կաշառք տվող անձանց ևս մեղադրանք է առաջադրվել։ 10.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-10T22:34+0400
2023-03-10T22:34+0400
2023-03-10T22:37+0400
կալանք
կաշառք
անտառ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1094/50/10945052_0:0:1280:720_1920x0_80_0_0_83e49ff0d4c732aa7dfc66b4cf77ea8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Կալանավորվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ղարագոզյանը 2021 թվականի ընթացքում հիշյալ անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր գնորդների վաճառելու համար նրանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:Ավելին` «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար ՍՊԸ ներկայացուցիչ Ռ. Սաքանյանից ստացել է 240.000 ՀՀ դրամ:Կաշառք պահանջելու և ստանալու համար «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, իսկ Գ. Պարանյանին, Ա. Բադալյանին, Ա. Բուդաղյանին և Ռ. Սաքանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը)։Կ. Ղարագոզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1094/50/10945052_72:0:1032:720_1920x0_80_0_0_22a51efc4363fc786bdc0231260f9772.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կալանք, կաշառք, անտառ
Կաշառք ստանալու համար «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը կալանավորվել է
22:34 10.03.2023 (Թարմացված է: 22:37 10.03.2023) Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Կաշառք տվող անձանց ևս մեղադրանք է առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Կալանավորվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ղարագոզյանը 2021 թվականի ընթացքում հիշյալ անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր գնորդների վաճառելու համար նրանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:
Մասնավորապես պարզվել է, որ Կ. Ղարագոզյանը իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 մ3 վառելափայտը Ա. Բադալյանին վաճառելու համար 2021 թ. նոյեմբերի 10-ին իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, 25 մ3 վառելափայտ Գ. Պարանյանին վաճառելու համար նրանից ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի՝ Ա. Բուդաղյանին, 33 մ3 վառելափայտ վաճառելու համար վերջինից պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք:
Ավելին` «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար ՍՊԸ ներկայացուցիչ Ռ. Սաքանյանից ստացել է 240.000 ՀՀ դրամ:
Կաշառք պահանջելու և ստանալու համար «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, իսկ Գ. Պարանյանին, Ա. Բադալյանին, Ա. Բուդաղյանին և Ռ. Սաքանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը)։
Կ. Ղարագոզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: