Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար ավտոմեքենան

© Photo : ЮКЖДԳնացքին բախված ավտոմեքենան
Գնացքին բախված ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Գնացքին բախված ավտոմեքենան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում է երկաթուղային գծերով անցնելիս պահպանել երթևեկության կանոնները։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Այսօր Էջմիածին-Մասիս հատվածում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում․ տուժածներից մեկը 13 տարեկան է
Վթարը տեղի է ունեցել ժամը 10:30-ի սահմաններում։ ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե:
«Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները, ինչով վտանգել է մարդկանց առողջությունը և նյութական վնաս հասցրել ընկերությանը»,–նշված է հաղորդագրությունում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում է երկաթուղային գծերով անցնելիս պահպանել երթևեկության կանոնները՝ քաղաքացիների առողջությանն ու ընկերության նյութական միջոցներին վնաս չհասցնելու համար:
Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած անձանցից 9–ը դուրս են գրվել, 1-ը տեղափոխվել է Երևան
Լրահոս
0