Երևանում կրկին կրակոցներ են հնչել. վիրավոր կա

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Ոստիկանական ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր է մեկնել նաև Երևանի ոստիկանապետը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում այսօր կրակոցներ են հնչել, մեկ վիրավոր կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժինը կրակոցների մասին ահազանգը ստացել է մոտավորապես ժամը 19:50-ին։
Պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից շտապօգնությունը 1 քաղաքացու տեղափոխել է հիվանդանոց։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նրա ինքնությունը։
Դեպքի վայր է մեկնել նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը։
Երևանում հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով. կրակոցներ են հնչել
Լրահոս
0