00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրին անհնար է չսիրել. ինչպես են օտարերկրացիները մաքրում քաղաքը

© Sputnik / Armenuhi Mkhoyan ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին
ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում Գյումրու տարբեր հատվածներում կարելի է տեսնել Ռուսաստանից ու այլ երկրներից ժամանած երիտասարդների, որոնք փորձում են ոչ միայն մաքրել քաղաքը, այլև բնապահպանական տարբեր նախագծեր իրականացնել:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրին գեղեցիկ ու հին քաղաք է, բայց մաքրության հարցում դեռ շատ անելիք կա: Այսպես են կարծում Գյումրիում ապրող օտարերկրացիներից շատերը, որոնք «Էկո Գյումրի» ծրագրի շրջանակում քաղաքի մաքրման աշխատանքներով են զբաղվում։ Նրանցից մեկն էլ Ռուսաստանից եկած դիզայներ Յուլյան է։
«Քաղաքը մաքրելն այն չնչին բանն է, որ կարող ենք անել։ Ես ինքս շատ եմ սիրում այս փոքրիկ ու գեղեցիկ քաղաքը։ Առհասարակ կարծում եմ` Գյումրին չսիրել ուղղակի անհնար է։ Հեքիաթային քաղաք է: Սիրով կմնամ ու կապրեմ այստեղ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Յուլյան, որը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո է իմացել Գյումրու մասին։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Յուլյան
Дизайнер Юлия Полянчик занимается уборкой улиц и двориков города Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Յուլյան
Օտարերկրացիներից մյուսը` ծրագրավորող Ալեքսանդրն է, արդեն վեց ամիս է, ինչ տեղափոխվել է Գյումրի:
Նրա կարծիքով` քաղաքի մաքրման նախաձեռնությունն ինչ–որ չափով իրենց շնորհակալություն է հյուրընկալման համար:
«Հուսով եմ, որ միասին կարող ենք քաղաքն է՛լ ավելի գեղեցիկ դարձնել»,- ասաց նա։
© Sputnik / Armenuhi Mkhoyan ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին
Молодые людей из России и других стран занимаются уборкой улиц и двориков города Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին
Ալեքսանդրը հիմա հայերեն է սովորում։ Արդեն գիտի տառերն ու կարողանում է մի քանի արտահայտություն ասել։
Քաղաքագետ Հովհաննես Մինասյանն էլ ծնողների հետ մեկնել էր Հայաստանից, երբ դեռ 8 ամսական էր։ Տարիներ անց «Դեպի Հայք» ծրագրի կամավորների հետ վերադարձել է հայրենիք ու մշտական բնակություն հաստատել Գյումրիում։
«Երբ ես միացա նախագծին, հասկացա, որ միայն շաբաթօրյակներով չենք սահմանափակվելու, լուծելու ենք բնապահպանական ավելի գլոբալ խնդիրներ»,–ասաց նա։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հովհաննես Մինասյան
Политолог Ованнес Минасян занимается уборкой улиц и двориков города Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Հովհաննես Մինասյան
«Էկո Գյումրի» նախագծի մասնակիցները այսօր ոչ միայն մաքրում են քաղաքի տարբեր հատվածները, այլ նաև բնապահպանական ծրագրեր են իրականացնում՝ աղբի տեսակավորում, swap–party-ներ, երբ մարդիկ նվիրում են իրենց իրերը` աջակցելով մյուսներին։
Չի բացառվում` «Էկո Գյումրի» նախագիծը շուտով հասարակական կազմակերպության վերածվի, ինչը հնարավորություն կտա դրամաշնորհներ շահելու և տարբեր ծրագրեր կյանքի կոչելու։
Ծրագրին միացողների թիվը գնալով աճում է։ Մասնակիցները հուսով են, որ իրենց շարքերը կհամալրեն ոչ միայն օտարերկրացիները կամ սփյուռքահայերը, այլև գյումրեցիները։
© Sputnik / Armenuhi Mkhoyan ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին
Молодые людей из России и других стран занимаются уборкой улиц и двориков города Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին
Գյումրին և Հալլեն համագործակցության համաձայնագիր են կնքել
Լրահոս
0