00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն Եգիպտոսի միջոցով կարող է հակազդել թուրք–ադրբեջանական քարոզչությանը արաբական աշխարհում

© Sputnik / StringerԳոռ Գևորգյան
Գոռ Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Գոռ Գևորգյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Գևորգյանը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս արաբական երկրների հետ հարաբերություններում առաջնորդվել առաջին հերթին պետական շահով։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանը Եգիպտոսի միջոցով կարող է արաբական աշխարհում հակազդել ադրբեջանա–թուրքական քարոզչությանը` անգամ իսլամական համերաշխության համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Գևորգյանը` մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Եգիպտոս և մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նախարարական նիստին։
Մարտի 7-9-ը Միրզոյանն աշխատանքային այցով գտնվել է Կահիրեում, մասնակցել Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի, գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի, Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի, Եգիպտոսի նախարար Սամեհ Շուքրիի, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ։
«Հարկավոր է հաշվի առնել Եգիպտոսի հարաբերությունները արևմտյան երկրների, ՌԴ–ի հետ և առհասարակ ներկայությունը աֆրիկյան մայրցամաքում։ Եգիպտոսի կշիռն արաբական աշխարհում այնքան բարձր է և հեղինակավոր, որ կարելի է այդ երկիրը նաև որպես միջնորդ դիտարկել, որի միջոցով մենք կարող ենք արաբական աշխարհում հակազդել ադրբեջանա–թուրքական քարոզչությանը»,– ասաց Գևորգյանը։
Ինչ վերաբերում է արաբական երկրներին, մեր զրուցակիցը նշեց, որ այդ երկրների մեծ մասը թեև սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց դրանց ճնշող մեծամասնությունն էլ պատմականորեն գտնվել է Օսմանյան կայսրության կազմում։
«Այս առումով այն պատմական իրողությունները, որոնց միջով իրենք անցել են, վստահաբար իրենց մոտ թողել են նաև այդ պատմական հիշողության ծանր բեռը։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որ այդ երկրներից յուրաքանչյուրն առաջին հերթին առաջնորդվում է իր պետական շահով, և շատ լավ հասկանում են նաև Թուրքիայի քաղաքական նկրտումները տարածաշրջանում։ Բայց, ցավոք, արաբական աշխարհը միատարր չէ, և նրանց միջև ևս կան սեփական տարածաշրջանային ակնկալիքները, մղումները` առաջնորդի կարգավիճակ զբաղեցնելու և այլն։ Եվ այս առումով փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակն ու գտնել իրենց համար դաշնակիցներ, որոնք տարածաշրջանի խաղացողներ են, բայց ոչ արաբական երկրներ, իսլամական են, բայց արաբախոս չեն։ Տվյալ դեպքում` օրինակ` Թուրքիան»,– ասաց Գևորգյանը։
Թուրքիան իր հերթին, ըստ նրա, իր շահերն է կառուցում այս մրցակցության վրա` փորձելով ձեռք բերել դաշնակիցներ։ Այդուհանդերձ, ըստ Գևորգյանի, Թուրքիայի դաշնակիցներն այսօր արաբական աշխարհում շատ չեն։
«Կա, իհարկե, Թուրքիայի հետ արաբական երկրների որոշակի շրջանակների համագործակցություն, որը դեռ աշխատում է ավելի շատ ի վնաս մյուս արաբական երկրների։ Կարող է ստեղծվել նաև այնպիսի մի իրավիճակ, երբ այդ համագործակցությունը որոշակի խնդիր ստեղծի նաև Հայաստանի համար։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ձևավորված ավանդական, պատմական հարաբերություններ, այդ երկրների հետ մենք որոշակի աշխատանք տարել ենք և պետք է տանենք Թուրքիայի և որոշ արաբական երկրների փոխգործակցությունը կանխելու ուղղությամբ»,– ասաց նա։
Գևորգյանը նաև շեշտեց, որ հակառակ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ թուրք–ադրբեջանական տանդեմի ատելության` արաբական երկրների մեծ մասում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ պատմականորեն հարգանք են տածում` անվանելով «սուրբ գրքի ժողովուրդ»։ Նրա խոսքով` եթե չլիներ այս վերաբերմունքը, արաբական այդ երկրներում չէին լինի նաև հայկական այն ազդեցիկ համայնքները, որոնք ձևավորվել են հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո։
«Ցավոք, աշխարհաքաղաքական վերջին իրողությունների պայմաններում` սիրիական ճգնաժամ, պատերազմ, լիբիական խնդիր, Լիբանանում ստեղծված ճգնաժամ, Իրաքում տեղի ունեցող զարգացումներ, հայ համայնքը գնալով նոսրացել է, բայց, փոքր լինելով հանդերձ, շատ սերտ հարաբերություն է պահում Հայաստանի հետ և ունի բազմաբովանդակ ներգրավվածություն հանրային և մասամբ նաև քաղաքական կյանքում»,– ասաց Գևորգյանը` հավելելով, որ այս իրողությունները չեղարկում են ադրբեջանական հակահայկական պլանները արաբական շատ երկրներում։
Վերլուծելով ԱԳ նախարարի այցը Եգիպտոս` Գևորգյանը նկատեց, որ, դատելով պաշտոնական լրահոսից, Միրզոյանն իր ուղերձներում հնչեցրել է այն կարևորը, ինչը թույլ կտա Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ավելի ընկալելի դարձնել արաբական աշխարհում, այն է` Արցախի հիմնահարց, Ադրբեջանի անհանդուրժողականություն հայ ժողովրդի նկատմամբ և այլն։
Ինչ վերաբերում է Եգիպտոսին, Գևորգյանը հիշեցրեց, որ այդ երկրի պատմության մեջ հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել, աջակցել է պետականաշինությանը, Եգիպտոսն ունեցել է հայ վարչապետ (Նուբար Նուբարյան կամ Նուբար Փաշա. խմբ), որին Եգիպտոսում հատուկ հարգանքով են հիշում։
Խոսելով այսօրվա իրողություններից` պատմաբանը շեշտեց, որ արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը կամա թե ակամա ակտիվ մասնակից է դարձել տարածաշրջանային գործընթացների։ Եգիպտոսն էլ իր շահերն ունի տարածաշրջանում, որոնց համատեքստում Հայաստանի հետ համագործակցությունը կարող է երկուստեք արդյունավետ ու օգտակար դառնալ։
«Վերջին շրջանում Թուրքիայի կողմից բավական մեծ ակտիվությամբ զոնդաժ է արվում Եգիպտոսի հետ հարաբերությունների վերականգնման հանգամանքը։ 2013-ից հետո թուրք–եգիպտական հարաբերությունները բավական սրվեցին, երբ իշխանության եկավ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։ Թուրքիան մեղադրեց Եգիպտոսի իշխանություններին մի շարք հարցերում և ըստ էության սառեցրեց այն հարաբերությունները, որոնք բավական ակտիվ զարգանում էին նախորդ նախագահի ժամանակ»,– ասաց Գևորգյանը` հավելելով, որ Թուրքիան ակտիվ դերակատարում ունի նաև լիբիական ճգնաժամում, ինչը ևս հակասում է Թուրքիայի շահերին։
Այս առումով մասնագետը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս արաբական երկրների հետ հարաբերություններում առաջնորդվել առաջին հերթին պետական շահով։ Իսկ Եգիպտոսի հետ հարաբերությունները բարձրացնել քաղաքական ավելի բաձր մակարդակի, քանի որ դա է թելադրում այսօր Հայաստանի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահը։
Լրահոս
0