Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

© Photo : official site of the MTCIT of RAՎերին Լարս
Վերին Լարս - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2023
Վերին Լարս
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ ճանապարհի մի հատվածում սահմանափակումներ էին մտցվել առատ ձյան և մերկասառույցի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ավելի վաղ Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումներ էին մտցվել առատ ձյան և մերկասառույցի պատճառով։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով է իրականացվում։ Ավտոմեքենաները Գուդաուրի-Կոբի հատվածով կարող են անցնել միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Լրահոս
0