Անհայտ անձինք թալանել են «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սալահի տունը Եգիպտոսում

© Sputnik / ВЛАДИМИР ПЕСНЯ / Մոհամեդ Սալահ
Մոհամեդ Սալահ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2023
Մոհամեդ Սալահ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանցագործության մասին հայտնել է Սալահի ազգականներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Անհայտ անձինք կողոպտել են անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի տունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ Ահրամ» թերթին:
Դեպքի վայր են մեկնել Կահիրեի քննչական վարչության աշխատակիցները։ Գողերը ֆուտբոլիստի տնից մի քանի էլեկտրական սարքեր են դուրս բերել։ Այս պահին հետաքննություն է ընթանում։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում խփել է 22 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում:
Լրահոս
0