Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու այրված և մոխրացած դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացվել է ժամը 11։20-ի սահմաններում։

«Ոստիկանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին»,– ասված է կայքում։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի առնչությամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։
Լրահոս
0