00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք շարժվել կազինոյի լոգիկայով. Պապոյանը` դոլարով հիփոթեքային վարկերն արգելելու մասին

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորները վստահ են, որ ֆինանսական համակարգն ավելի լավ կկառավարի արտարժութային ռիսկերը, քան քաղաքացիները։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումն արգելելով` կանխվում է ՀՀ ռեզիդենտ քաղաքացիների` արտարժութային տատանումների ռիսկերի տակ ընկնելը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

«Հիմա այդ ռիսկերն ավելի մեծ են, որովհետև հիփոթեքային վարկերի ծավալներն էլ են մեծացել։ Նախկինում տոկոսները մեծ են եղել, ծավալները` փոքր, կառավարելի է եղել։ Իսկ հիմա նաև ծավալներն են էականորեն մեծացել»,–ասաց պատգամավորը։

Նշենք, որ ՔՊ–ական պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Նարեկ Գրիգորյանն ու Արուսյակ Մանավազյանը առաջարկում են բանկերին ու վարկային կազմակերպություններին պարտադրել ՀՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն ՀՀ դրամով: Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել նաև արտարժույթով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր խաչատրյանը հետարքրքվեց` արդյոք կա հաշվարկ, թե ավելի վաղ տեղի ունեցած փոխարժեքների տատանումներից որքան գումար են մարդիկ շահել կամ կորցրել։
«20 տարի առաջ այս օրը դոլարը 500–ից բարձր էր, հետևաբար նա, ով դոլարով վարկ է վերցրել այսօրվա դրությամբ ավելի շահեկան վիճակում է գտնվում։ Որոշակի վիճակագրություն կա՞»,–պարզաբանելով հարցը` ասաց Խաչատրյանը։
Ի պատասխան Պապոյանը նշեց, որ այդ օրենքով առաջնային նպատակը ռիսկերը կառավարելն է, հակառակ պարագայում արտարժութային տատանումների դեպքում, եթե քաղաքացին հայտնվի անելանելի վիճակում և չկարողանա մարել իր վարկային պարտավորությունը, անշարժ գույքի ֆինանսական շուկայում ճգնաժամ կառաջանա, կամ էլ վարկային պարտավորության բեռն ավելանալով` սոցիալական խնդիրներ կառաջանան։ Այս դեպքում պետությունը իրավիճակը մեղմելու համար պետք է մարդկանց համար փոխարժեք սահմանելի և մնացած գումարը վճարի պետբյուջեից։
«Մենք չենք շարժվում այն տրամաբանությամբ, որ դոլար վերցնենք, վաղը դոլարը կիջնի` կշահենք, կամ դոլարը կբարձրանա` չենք շահի։ Դա կազինոյի տրամաբանությունն է։ Մենք շարժվել ենք այն տրամաբանությամբ, որ եթե արտարժույթի կուրսը իջնի–բարձրանա, Հայաստանի Հանրապետության` դրամային եկամուտ ունեցող քաղաքացիների համար ռիսկերի փոփոխություն գրեթե տեղի չի ունենա։ Մենք չենք կարող հույսներս դնել քայլելու ու գտնելու, խաղալու ու շահելու, փող վերցնելու և կուրսը իջնելու վրա»,–ասաց Պապոյանը։
Իսկ ընդդիմադիր պատգամավորի մտահոգությանը, որ դոլարային վարկերի արգելումը կբերի դրամային հիփոթեքային վարկերի թանկացման, հանձնաժողովի նախագահը արձագանքեց, որ ռեալ հաշվարկ և մեթոդաբանություն չկա, և իրենց չի ներկայացվել, թե ինչպես պետք է դրամային վարկերի տոկոսները բարձրանան։
Պապոյանի խոսքով` վարկերի տոկոսների չիջնելն էլ երկու պատճառ ունի` վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացել, երկրորդ` եկամտահարկի վերադարձի օրենքով տուն գնող քաղաքացիներին չի հետաքրքրում տոկոսադրույքը, քանի որ դա պետությունն է վճարում։ «Տրամաբանական է, որ չի հետաքրքրում, բայց սա պատճառ է վարկային տոկոսադրույքների չիջնելու»,– ավելացրեց նա։
Պապոյանը վստահ է, որ արտարժույթային տատանումների ռիսկերը շարունակելու են մնալ, սակայն դրանք քաղաքացու վրայից վերցնելով և ֆինանսական համակարգի վրա դնելով` հույս ունեն, որ ֆինանսական համակարգն ավելի լավ կկառավարի այդ ռիսկերը, քան քաղաքացիները։
Հիփոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտային հարկը որոշ դեպքերում չի վերադարձվի. ՊԵԿ
Լրահոս
0