00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ԱԺ–ն ՀՀ իշխանությունից պահանջում է կասկածի տակ չդնել արցախցու ինքնորոշման իրավունքը

© Sputnik / Janna PoghosyanՍտեփանակերտի խորհրդանիշը
Ստեփանակերտի խորհրդանիշը - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Բաժանորդագրվել
Հայտարարության տակ ստորագրել են Արցախի ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորները։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում են հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Համապատասխան հայտարարությունը տարածել են Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունները` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու 100 օրվան ընդառաջ։
Ինչ է ասվում ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ հուլիսի 8-ի որոշման մեջ

1992թ հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհրդում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշման 2–րդ կետով նշվում է` «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

«Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով»,–նշված է հայտարարության մեջ։
Փաստաթղթի տակ ստորագրել են «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության, «Միասնական հայրենիք» խմբակցության, «Արդարություն» խմբակցության, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորները։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ–իմիջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:
Ինչ է որոշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը

2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժըԼաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։

Շեշտվում է, որ Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և ահաբեկչական գործողություններից:
«Միևնույն ժամանակ համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0