https://armeniasputnik.am/20230313/bahrejnum-alen-simvonjany-gvortsynkernerin-e-nerkajacrel-hetpaterazmakan-khndirnery-56643802.html
Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել հետպատերազմական խնդիրները
Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել հետպատերազմական խնդիրները
ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վարած քարոզչությունը, Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակման հարցն ու Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T17:31+0400
2023-03-13T17:31+0400
2023-03-13T17:43+0400
հայաստան
ալեն սիմոնյան
լաչինի միջանցք
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0d/56641729_0:78:800:528_1920x0_80_0_0_3bf47aeebac4f311da3a342a81f51992.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում գործընկերներին ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Սիմոնյանը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ զրույցում մասնավորեցրել է Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը:Նշվում է, որ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետևանքներից, քննարկվել են նաև տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները:ԱԺ նախագահը հանդիպել է նաև Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ:Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 150 քկմ տարածք. Ալեն ՍիմոնյանՆշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Բահրեյն է մեկնել մարտի 11-ին։ 11–հոգանոց պատվիրակության կազմում են նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը։ Նրանք Մանամայում (Բահրեյնի Թագավորություն) կլինեն մինչև մարտի 15-ը։Այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0d/56641729_21:0:733:534_1920x0_80_0_0_e80b105d3e9c167a85afa9df8c25c512.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, լաչինի միջանցք, ադրբեջան
հայաստան, ալեն սիմոնյան, լաչինի միջանցք, ադրբեջան
Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել հետպատերազմական խնդիրները
17:31 13.03.2023 (Թարմացված է: 17:43 13.03.2023) ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վարած քարոզչությունը, Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակման հարցն ու Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում գործընկերներին ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։ Սիմոնյանը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ զրույցում մասնավորեցրել է Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը:
«Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող և չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետևանքներից, քննարկվել են նաև տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները:
ԱԺ նախագահը հանդիպել է նաև Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Բահրեյն է մեկնել մարտի 11-ին։ 11–հոգանոց պատվիրակության կազմում են նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը։ Նրանք Մանամայում (Բահրեյնի Թագավորություն) կլինեն մինչև մարտի 15-ը։
Այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։