00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Covid, պատերազմ, ռելոկանտներ. ի՞նչ է փոխվել հայկական տուրիզմի ոլորտում վերջին տարում

© Sputnik / Aram NersesyanԼոռի, «Զարնի–Պարնի»
Լոռի, «Զարնի–Պարնի» - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Բաժանորդագրվել
Երկարատև ճգնաժամից հետո Հայաստանում զբոսաշրջության ոլորտն արագ տեմպերով վերականգնվում է, ինչը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Բայց, ինչպես միշտ, մի քանի «բայցեր» կան։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանում ուշադիր հետևում են համաշխարհային զբոսաշրջային ոլորտում առկա միտումներին։ Ճգնաժամային 2020 թվականից հետո երկրում հաջողվել է բարելավել ցուցանիշները, զբոսաշրջային նոր ուղղություններ բացել, ընդլայնել մատուցվող ծառայությունների փաթեթը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Մասնավորապես, նրա խոսքով, 2022 թվականին ցուցանիշների աճ է արձանագրվել ինչպես արտագնա (50%–ով), այնպես էլ ներքին (20,9%–ով) տուրիզմի մասով։

Ի՞նչ է փոխվել

Զբոսաշրջության տեղական շուկան սկսեց փոխվել արդեն կորոնավիրուսային սահմանափակումների շրջանում։ Մասնավորապես` համավարակը նպաստեց ներքին տուրիզմի աշխուժացմանը։ Ճանապարհորդություններին սովոր, բայց երկրից դուրս մեկնելու հնարավորություն չունեցող մարդիկ կարանտինի մեղմացումից հետո սկսեցին բացահայտել սեփական երկիրը։
«Մեզ դա դուր եկավ, ավելի լավ ճանաչեցինք և սկսեցինք ավելի շատ սիրել մեր երկիրը։ 2022 թվականին ներքին զբոսաշրջությունը գերազանցեց 1.9 մլն ցուցանիշը, 2021 թվականի համեմատ աճը կազմեց 20,9%», – բացատրեց մասնագետը։
Ինչ վերաբերում է էական աճ գրանցած ներգնա զբոսաշրջությանը, Ապրեսյանը նշեց, որ պատճառը միայն ռելոկանտները չեն (Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո), այլև ոլորտի ներկայացուցիչների, հիմնականում մասնավոր հատվածի ակտիվ աշխատանքն է։
Ապրեսյանի կարծիքով` ռելոկանտների գործոնն այդքան էլ միանշանակ չէ։ Հիմնականում մեր երկիր վճարունակ քաղաքացիներ են ժամանել։ Նրանց կողմից ապրանքների և ծառայությունների մեծ պահանջարկն ազդել է տնտեսական ակտիվության վրա, ինչը հանգեցրել է դոլարի և եվրոյի նկատմամբ ազգային արժույթի ամրապնդմանը շուրջ 25%–ով, և, որպես հետևանք, տրանսպորտի և ռեստորանային բիզնեսի ծառայությունների գնաճի։ Գրեթե կրկնակի աճել են նաև զբոսաշրջային փաթեթների գները։
Եվ եթե նախկինում զբոսաշրջիկը Հայաստանում օրական 100-120 դոլար էր ծախսում, ապա այսօր նմանատիպ փաթեթը 200 դոլար է արժենում։ Միևնույն ժամանակ ռելոկանտները, որոնք արդեն ավելի շատ միգրանտների կատեգորիային են դասվում, հազվադեպ են ճանապարհորդում երկրով։ Այսինքն, որպես զբոսաշրջիկներ
Հայաստանի համար նրանք, կարելի է ասել, կորսված են։Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների եռյակում է
Միաժամանակ Ապրեսյանը կոչ արեց զգոնություն չկորցնել բարձր ցուցանիշների ֆոնին։ Նա պարզաբանեց, որ ոլորտն իսկապես վերականգնվում է, սակայն աճը գրանցվել է միայն անհատական այցելությունների հաշվին։

Կազմակերպված զբոսաշրջություն

Հայաստանում կազմակերպված զբոսաշրջությունը դեռ բավականաչափ զարգացած չէ, բայց փորձագետը հիշեցնում է, որ հենց կազմակերպված զբոսաշրջությունն է զբոսաշրջային ոլորտի հիմնաքարը։ Այդ ուղղության զարգացումը խթանելուն ուղղված քայլերից մեկը տարածաշրջանային համագործակցության աշխուժացումն է։
Այդ համատեքստում նա հիշեցրեց օգոստոսին Սյունիքի մարզում անցկացված հայ–իրանական խոհարարական մեծ միջոցառման` «Նավասարդ» փառատոնի մասին։
Առաջիկայում նախատեսվում է հայ–վրացական մշակութային–խոհանոցային միջոցառում կազմակերպել, որի շրջանակում «Միմինո» հայտնի ֆիլմի մոտիվներով խոհանոցային փառատոն կանցկացվի։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում Եգիպտոսի հետ համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ։ Փետրվարի վերջին Տուրիզմի հայկական ֆեդերացիան 4 կազմակերպությունների հետ Եգիպտոս էր մեկնել ճանաչողական այցով, որը կազմակերպել էին Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունն ու Կահիրեում Հայաստանի դեսպանատունը։
Փորձագետն ընդգծում է, որ այցի նպատակը ոչ միայն երկրի զբոսաշրջային ռեսուրսներին և հնարավորություններին ծանոթանալն ու գործնական կապերի ամրապնդումն էր, այլև Հայաստանի հանրահռչակումը` եգիպտացի զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր բերելու ակնկալիքով։
Ապրեսյանը համոզված է, որ այդ նախաձեռնությունը կօգնի համագործակցություն հաստատել մի շարք ոլորտներում` տնտեսական, սոցիալական, մշակութային։ Կօգնի երկխոսություն վարել Եգիպտոսում հայկական ժառանգությունը պահպանելու վերաբերյալ, կամրապնդի բարեկամությունը երկու երկրների միջև։
2022թ-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն աճել է 92 տոկոսով
Բացի այդ, ակտիվացում է նախատեսվում գաստրոտուրիզմի, գյուղական, արկածային, ինչպես նաև կրոնական զբոսաշրջության մասով։
Հիշեցնենք, որ 2022 թվականի արդյունքներով` Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, որոնց 46%–ը ռուսաստանցի ճանապարհորդներն էին։
Լրահոս
0