00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ստարտափը էլեկտրոնային կառավարմամբ ձեռքի շարժվող պրոթեզի մոդել է ստեղծել

© Sputnik / Aram GareginyanՍամվել Պարոնյան
Սամվել Պարոնյան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Սամվել Պարոնյան
Բաժանորդագրվել
Արտասահմանյան մի շարք անալոգներից նոր մոդելը կտարբերվի ինչպես իր կառուցվածքով (մատների ավելի մեծ շարժունակությամբ), այնպես էլ ցածր գնով։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայկական Hi Bionic Hand ստարտափը ձեռքի շարժվող պրոթեզ է ստեղծել։ Ձեռքի մեխանիկական ափից մինչև վնասված ձեռքը տվիչներ են միացված, որոնք որսում են մկանային ազդակները ու դրանք մեխանիկական շարժումների վերածում։ Այս մասին Երևանում կայացած Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց նախագծի մասնակից Սամվել Պարոնյանը։
«Ե՛վ պրոթեզի դիզայնը, և՛ տվիչների նախագծերը մենք ենք մշակել», – ասաց Պարոնյանը։
Ցուցահանդեսին ներկայացված էր այլումինե կմախքով փորձնական տարբերակը, սակայն հիմնական մոդելում այն տիտանից է լինելու, որն ավելի դիմացկուն է կոռոզիայի նկատմամբ։ Պրոթեզի սպասման ժամանակը (մկանային ազդակից` շարժում) 0,2-0,5 վայրկյան է։
© Sputnik / Aram GareginyanՍամվել Պարոնյան
Участник проекта Hi Bionic Hand Самвел Паронян на выставке DigiTec (10 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Սամվել Պարոնյան
Սամվելը նշում է, որ արտասահմանյան անալոգների համեմատ նոր մոդելը մի շարք առավելություններ ունի։ Օրինակ, թանկարժեք (30-40 հազար դոլար) անալոգներից շատերի դեպքում բութ մատը չի ծալվում, դրա դիրքը ստիպված փոխում են առողջ ձեռքով։ Hi Bionic Hand–ի պրոթեզի վրա այն ակտիվ է, ընդ որում շարժվում է երկու հարթություններում, պարզ ասած` և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց։ Բացի այդ, ի տարբերություն մի շարք այլ մոդելների, այստեղ մատն ունի երեք հատված, ոչ թե երկու։
Դեռ պրոթեզը ձեռքի վրա չի փորձարկվել. ձեռքի տվիչները երկար լարերով միանում են պրոթեզին։ Այս փուլում մշակվում են տեխնիկական հարցերը. սարքին են արդյոք տվիչները, ինչպես է ձեռքը կատարում շարժումներն ու բռնումները։ Հաջորդ փուլում (առաջիկա ամիսներին) կփորձարկեն նաև այն, թե ինչպես է պրոթեզն աշխատում անմիջապես ձեռքի հետ։
«Բացի այդ, այն ջրակայուն է, քանի որ ձեռքին է հագցվելու պատյանով։ Հանելը ևս հեշտ կլինի, ամրացված կլինի սողնակներով», – բացատրեց Սամվելը։
Նախագծի վրա աշխատում է դեռ ընդամենը երեք մարդ. ինժեներական մասի պատասխանատուն Սամվելն է (10 տարի աշխատել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում), բժշկականինը` մանկական վիրաբույժ, երևանյան մասնավոր կլինիկաներից մեկի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Աշոտ Հովսեփյանը, երրորդ համահիմնադիրը ծրագրավորող է, որը մոդելի համար ալգորիթմներ է կազմում։
«Սերիական արտադրության անցնելու համար մեծ գումարներ և շատ ինժեներներ, նյութագետներ և բանվորներ են պետք։ Իհարկե դժվար կլինի, բայց այս նախատիպի վրա մենք մեկ օր չէ, որ աշխատել ենք։ Առանց ջանքի ոչինչ չի լինում, կկարգավորենք արտադրությունը, ընդ որում՝ պարտադիր Հայաստանում», – վստահեցնում է Սամվելը։
Առաջիկայում նոր մոդելի համար ուզում են արտոնագիր ստանալ և՛ Հայաստանի և Եվրասիական միության ստանդարտներով։
Լրահոս
0