00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ․ վերջինս հիվանդանոցում մահացել է

© Photo : Facebook / ՀՀ Քննչական կոմիտեՀրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ
Հրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Հրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ
Բաժանորդագրվել
Պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել դեպի օդ, սակայն տեսնելով, որ դա չի կանգնեցնում տղամարդուն, 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Այս գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները, հայտնում են ոստիկանությունից։
Shamshyan.com-ն էլ մանրամասնում է, որ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։
Նշված հասցե են ժամանել ոստիկաններն ու պարեկները, որտեղ ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։
Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են անասնագոմին, բարձրախոսով ներկայացել և պահանջել են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։
Բազմաթիվ զգուշացումներից հետո հետո անասնագոմից դեմքը ծածկած դուրս է եկելմի տղամարդ՝ կացնով։ Նա պահանջել է, որ իրավապահները չմոտենան իրեն ու թույլ տան հեռանալ։ Մերժում ստանալով՝ նա կացինով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա։
Այդ ժամանակ պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել դեպի օդ, սակայն տեսնելով, որ դա չի կանգնեցնում տղամարդուն, 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
© Photo : Facebook / ՀՀ Քննչական կոմիտեՀրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ
Следственный комитет опубликовал фотографии с места кражи и дальнейшего убийства в Раздане - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2023
Հրազդանում պարեկը կրակել է ենթադրյալ գողի ուղղությամբ
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է (նախկինում դատապարտված-խմբ.), ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 44-254 հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի և 252 հոդվածի (Ավազակություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։
Լրահոս
0