00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հայտնեց՝ ինչու Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կառավարության ղղեկավարի կարծիքով` պաշտոնի ստանձնումը եթե բերեր Հայաստանի համար անվտանգության ևս մեկ գործոնի ավելացման, ապա Հայաստանը կաներ դա։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ սխալ ուղերձ ենք հղում մեր ժողովրդին, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության համար ևս մեկ գործոն ավելացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստը չենք տեսնում առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից։ Դուք բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար և հետևողականորեն աշխատել ենք և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ–ի հետ։ Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որն, իմիջիայլոց, Հայաստանի Հանրապետության մասին չէ, այլ այն մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ գործում է, թե չի գործում, կա, թե չկա։ Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին»,– հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանն առաջարկեց մտովի հետ գնալ 2021 թվականը և մի շարք իրադարձություններ ու շրջանառվող զրույցներ հիշել։
«Մեզ ասում էին` Հայաստանի բանակը չի կռվում, որովհետև ՀԱՊԿ–ից են ուզում, որ գա, Հայաստանը պաշտպանի։ 2022 թվականի սեպտեմբերին մարտական բախումներ տեղի ունեցան, ասում էին` ՀՀ կառավարությունը, ճիշտ է, դիմել Է ՀԱՊԿ–ին, բայց հատուկ սխալ հոդվածով է դիմել, որ ՀԱՊԿ–ը չկարողանա գալ, օգնել։ Մենք ՀԱՊԿ–ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով»,– հայտարարեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի գնահատականով` ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս, ինչը, ըստ նրա, անհանգստացնող է։
Լրահոս
0