00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյանը` աղմկահարույց ձերբակալությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` թեև համակարգայի կոռուպցիա չկա, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեն իր կողմից կամ իր առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե կոռուպցիան կարծես թե շատացել է նրա թիմակիցների շրջանում։
«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ես դա հաստատում եմ, որովհետև եթե լիներ համակարգային կոռուպցիա այդ բացահայտումները չէին լինի։ Դա կնշանակեր, որ ես դրանից (կոռուպցիայից) փայ ունեմ»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսի չարաշահումների հետ կապված աղմկահարույց ձերբակալումներին և կալանավորումներին` ՀՀ վարչապետը նշեց, որ գնումների ոլորտում միշտ էլ ռիսկեր կան, որոնք թե՛ իրենք են բացահայտում, թե՛ լրատվամիջոցները։
«Ես սա ցավով եմ ասում, որ այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ»,–ասաց նա։
Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել։
Նրա խոսքով` կոռուպցիոն բացահայտումները շատացել են, քանի որ կոռուպցիան ևս շատացել է։
Փաշինյանը հիշեցրեց , որ դեռևս 2018–19 թվականներին իրենց քաղաքական թիմի անդամներից մեկը կալանավորվել էր կոռուպցիայի համար։
Հիշեցնենք` մարտի 10-ին հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվեց ինչպես Գևորգ Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք:
Այժմ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի 8 աշխատակիցներն ազատության մեջ են, Գևորգ Սիմոնյանն ու Բաբկեն Շահումյանը` կալանավորված։
Լրահոս
0