00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ մեկն ասե՞լ է` զենքի պակաս է ունեցել. Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

© Sputnik / Asatur Yesayants Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
 - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ՀՀ–ն պատերազմը պարտվել է միայն այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյունը»։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը հերքում է օրեր առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը 2018–ից ի վեր ռազմական օգնություն չի ստացել, իսկ 44-օրյա պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ ունեցած զինամթերքի միայն 50 տոկոսն է օգտագործվել։
«Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավարել, ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ասե՞լ է, որ զենքի պակաս է ունեցել... Դա կատարյալ սուտ է»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ–ում արդեն մի շարք սպառազինությունների սերիական արտադրություն կա. Արշակյան
Նա ևս մեկ անգամ պնդեց, որ ՀՀ–ն 2018–ից մինչև 2020 թթ.–ը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարին միասին վերցրած։ Ըստ նրա, սա ապացուցված վիճակագրություն է։
«Օգնություն ասելով ինչ նկատի ունեն, ձրի՞ զենք... Չասեմ` ձրի զենքը ինչ է»,– հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ՀՀ–ն պատերազմը պարտվել է միայն այն պատճառով , որ բանակում գործել է «5-րդ շարասյունը»։
«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։ Ուշադիր նայեք, դուք էլ այդ փաստերը կտեսնեք։ Այսօրվա դրությամբ ԶՈւ 50–ից ավելի սպաներ մեղադրվում են լրտեսության մեջ, պետական դավաճանության մեջ։ Եթե որևէ մեկը մտածում է, թե այդ մարդկանց գլխին գործ են սարքել, դա շատ վատ է»,– նշեց վարչապետը։
Նա լրագրողներին խորհուրդ տվեց հնարավորության դեպքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցնել, թե ընդհանրապես ինչպիսի հակաօդային պաշտպանության համակարգ ուներ Հայաստանը մինչև 2018 թվականը։
Փաշինյանի խոսքով` այսօր Հայաստանը կանգնած է սահմանների վերազինման և ամրացման խնդիրների առաջ։ Սակայն այդ խնդիրները ոչ թե ֆինանսական են, այլ ինժեներական։ Այնուամենայնիվ, պետք է քայլ առ քայլ ուժեղացնել պաշտպանությունը։
Մարտի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, որ միֆ է բանակի վրա ծախսվող գումարների վերաբերյալ իշխանության կողմից բոլոր հրապարակված թվերը, քանի որ անգամ սովորական քաղաքացին գիտի, թե ինչ արժեք ուներ մեկ դոլարը 2023 թվականին և ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին կամ 2014-ին:
Լրահոս
0