https://armeniasputnik.am/20230314/hajastany-stacel-e-khaghaghutjan-pajmanagri-veraberjal-pataskhany-pashinjan-56668896.html
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. Փաշինյան
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպել։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T12:31+0400
2023-03-14T12:31+0400
2023-03-14T12:44+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0e/56666561_0:156:1600:1056_1920x0_80_0_0_fbda8ec466689336a0a8e8efa2057506.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մի քանի օր առաջ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ փաստաթղթում որոշակի առաջընթաց կա, բայց կան նաև ֆունդամենտալ պրոբլեմներ։«Մեր ընկալմամբ` Ադրբեջանը փորձում է Հայաստանի տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Ադրբեջանը փորձում է ԼՂ–ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, դա նույնպես կարմիր գիծ է»,– ասաց նա։Վարչապետն ընդգծեց` ցանկացած փաստաթուղթ, որ կստորագրվի Ադրբեջանի հետ, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի կլինի` միջազգային երաշխիքներ, սակայն դրանք, ըստ նրա, բացակայում են։Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, ապա ըստ վարչապետի, դա պետք է որոշի ԼՂ ժողովուրդն ու կառավարությունը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0e/56666561_4:0:1427:1067_1920x0_80_0_0_7638bb9288e5fa8829bc2281755f2fc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, ադրբեջան
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. Փաշինյան
12:31 14.03.2023 (Թարմացված է: 12:44 14.03.2023) ՀՀ վարչապետի խոսքով` Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մի քանի օր առաջ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փետրվարի կեսերին ՀՀ-ի` խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հերթական արձագանքը փոխանցվել էր Ադրբեջանին, և երկու-երեք օր առաջ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի արձագանքը»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ փաստաթղթում որոշակի առաջընթաց կա, բայց կան նաև ֆունդամենտալ պրոբլեմներ։
«Մեր ընկալմամբ` Ադրբեջանը փորձում է Հայաստանի տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Ադրբեջանը փորձում է ԼՂ–ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, դա նույնպես կարմիր գիծ է»,– ասաց նա։
Վարչապետն ընդգծեց` ցանկացած փաստաթուղթ, որ կստորագրվի Ադրբեջանի հետ, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի կլինի` միջազգային երաշխիքներ, սակայն դրանք, ըստ նրա, բացակայում են։
«Եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մի քանի օր, որ մենք փաստաթուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն, որովհետև դա կնշանակի, որ բանակցային գործընթացում մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց ապահովելու է երկարաժամկետ կայունություն ու խաղաղություն»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, ապա ըստ վարչապետի, դա պետք է որոշի ԼՂ ժողովուրդն ու կառավարությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։