00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարբեցողությունը և թմրամոլությունը ՀՀ-ում «երիտասարդանում են». ինչպես օգնել մտերիմ մարդուն

© Pixabay / ArcaionՕղի
Օղի - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Օղի
Բաժանորդագրվել
Ինչպես հասկանալ, որ մարդը կախվածություն ունի և օգնել նրան դիմել մասնագետի. մանրամասնում է Սուրեն Նազինյանը:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Թմրանյութից ու ալկոհոլից կախվածության դեպքերը հայ երիտասարդների շրջանում ավելացել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։
«Ալկոհոլային կախվածությունից բուժման համար դիմում են հիմնականում35-40 տարեկանից բարձր մարդիկ, իսկ թմրամոլությունից հիմնականում բուժվում են երիտասարդները։ Դա պայմանավորված է նրանով, որ թմրամիջոցներից մարդն ավելի արագ է ընկնում կախվածության մեջ՝ մի քանի օրը կամ շաբաթը բավական է։ Ալկոհոլից կախվածություն ձեռք բերելու համար կանոնավոր օգտագործման տարիներ են պետք»,- նշեց Նազինյանը։
Մասնագետը հայտնեց նաև, որ կենտրոնի թմրամոլների ճնշող մեծամասնությունը(95%) տղամարդիկ են, սակայն վերջին տարիներին բացասական միտում է նկատվում նաև կանանց շրջանում: Այնուամենայնիվ, Նազինյանը համոզված է, որ տղամարդկանց և կանանց մոտ դրդապատճառները տարբեր են։ Եթե տղամարդը հաճույքներ փնտրելով է սկսում թմրանյութեր օգտագործել և կախվածության մեջ է ընկնում, ապա կանայք ընդհակառակը՝ թմրանյութ օգտագործում են ընկճվածության և իրականությունից փախչելու համար:
«Բացի այդ, վերջին տարիներին կենտրոնում ավելի ու ավելի երիտասարդ հիվանդներ են հայտնվում։ Արդեն գալիս են 16 տարեկան պատանիներ, դեռ 10 տարի առաջ նման բան դժվար էր պատկերացնել»,-նշեց կենտրոնի տնօրենը։
Բժիշկը բացատրում է, որ դեռահասի մոտ կախվածության նշանները բավականին հեշտ է նկատել։ Թմրամոլության դեպքում նրանք հիմնականում կորցնում են հետաքրքրությունը իրենց սովորական զբաղմունքների նկատմամբ, փորձում են մեկուսանալ կամ կտրուկ փոխում են շփման շրջանակը, ավելի ագրեսիվ են դառնում։ Բացի այդ, փոխվում է արձագանքը տարբեր իրավիճակների նկատմամբ, որպես կանոն այն դառնում է անհամաչափ և ոչ ադեկվատ։
«Մտածում էին` բժիշկ կդառնամ, նարկոման դարձա». ինչպես են ՀՀ–ում պայքարում թմրամոլության դեմ
«Մարիխուանա օգտագործողները ծիծաղկոտ են դառնում, իսկ խթանիչներ օգտագործողները՝ ավելի եռանդուն և գերակտիվ։ Մարիխուանա օգտագործելիս նկատվում է նաև աչքերի կարմրություն, իսկ խթանիչներից բիբերն են մեծանում»,- նշեց նա։
Կենտրոնի տնօրենը հավելեց, որ թմրամոլները գրեթե երբեք ավելորդ քաշ չեն ունենում: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք հիմնականում չեն հետևում իրենց, վատ են սնվում և քիչ են քնում։
Միևնույն ժամանակ, փորձագետը խորհուրդ չի տալիս ճնշում գործադրել կախվածություն ունեցողների վրա, այլ ընդհակառակը` աջակցել և փորձել համոզել դիմել մասնագետի օգնությանը: Եթե ընտանիքի անդամները չեն կարողանում արդյունքի հասնել, ապա ավելի լավ է ներգրավել այնպիսի մարդու, ում հիվանդը վստահում կամ հարգում է:
«Կշտամբանքները, դատապարտելն ու ճնշումը կարող են հանգեցնել օտարման, ինչն էլ ավելի կխորացնի վիճակը։ Կարևոր է հասկանալ, որ եթե մարդը կախվածությունից ազատվելու ցանկություն չունի, ապա նրան օգնել հնարավոր չէ։ Նա պետք է գիտակցաբար գա այդ որոշմանը»,-ասաց Նազինյանը։
Մասնագետը հավելեց, որ բուժումը կարող է ընդամենը 10-20 օր տևել, սակայն մարդն իր ողջ կյանքի ընթացքում պետք է վերահսկի իրեն, որ կրկնություն թույլ չտա:
Նազինյանը հավելեց, որ կախվածությունների բուժման ազգային կենտրոնում օգնում են ազատվել նաև նիկոտինային կախվածությունից և խաղամոլությունից:
Երևանի կենտրոնում տարօրինակ հայտարարություններ են փակցված. ովքե՞ր են կանգնած դրանց հետևում
Լրահոս
0