https://armeniasputnik.am/20230314/hhum-hamakargajin-kvorupcia-chka-pashinjany-aghmkaharujc-dzerbakalutjunneri-masin-56678530.html
ՀՀ–ում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյանը` աղմկահարույց ձերբակալությունների մասին
ՀՀ–ում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյանը` աղմկահարույց ձերբակալությունների մասին
ՀՀ վարչապետի խոսքով` թեև համակարգայի կոռուպցիա չկա, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեն իր կողմից կամ իր առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T13:13+0400
2023-03-14T13:13+0400
2023-03-14T13:39+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ձերբակալություն
կոռուպցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0e/56666540_0:93:1600:994_1920x0_80_0_0_9b80c8887ff27c3c48ef2ad65e46cbe9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե կոռուպցիան կարծես թե շատացել է նրա թիմակիցների շրջանում։«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ես դա հաստատում եմ, որովհետև եթե լիներ համակարգային կոռուպցիա այդ բացահայտումները չէին լինի։ Դա կնշանակեր, որ ես դրանից (կոռուպցիայից) փայ ունեմ»,– ասաց Փաշինյանը։Անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսի չարաշահումների հետ կապված աղմկահարույց ձերբակալումներին և կալանավորումներին` ՀՀ վարչապետը նշեց, որ գնումների ոլորտում միշտ էլ ռիսկեր կան, որոնք թե՛ իրենք են բացահայտում, թե՛ լրատվամիջոցները։«Ես սա ցավով եմ ասում, որ այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ»,–ասաց նա։Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել։Նրա խոսքով` կոռուպցիոն բացահայտումները շատացել են, քանի որ կոռուպցիան ևս շատացել է։Փաշինյանը հիշեցրեց , որ դեռևս 2018–19 թվականներին իրենց քաղաքական թիմի անդամներից մեկը կալանավորվել էր կոռուպցիայի համար։Հիշեցնենք` մարտի 10-ին հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվեց ինչպես Գևորգ Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք:Այժմ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի 8 աշխատակիցներն ազատության մեջ են, Գևորգ Սիմոնյանն ու Բաբկեն Շահումյանը` կալանավորված։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0e/56666540_156:0:1579:1067_1920x0_80_0_0_1da22027857d617ad965740a2f1091e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ձերբակալություն, կոռուպցիա
հայաստան, նիկոլ փաշինյան, ձերբակալություն, կոռուպցիա
ՀՀ–ում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյանը` աղմկահարույց ձերբակալությունների մասին
13:13 14.03.2023 (Թարմացված է: 13:39 14.03.2023) ՀՀ վարչապետի խոսքով` թեև համակարգայի կոռուպցիա չկա, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեն իր կողմից կամ իր առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե կոռուպցիան կարծես թե շատացել է նրա թիմակիցների շրջանում։
«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ես դա հաստատում եմ, որովհետև եթե լիներ համակարգային կոռուպցիա այդ բացահայտումները չէին լինի։ Դա կնշանակեր, որ ես դրանից (կոռուպցիայից) փայ ունեմ»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսի չարաշահումների հետ կապված աղմկահարույց ձերբակալումներին և կալանավորումներին` ՀՀ վարչապետը նշեց, որ գնումների ոլորտում միշտ էլ ռիսկեր կան, որոնք թե՛ իրենք են բացահայտում, թե՛ լրատվամիջոցները։
«Ես սա ցավով եմ ասում, որ այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ»,–ասաց նա։
Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել։
Նրա խոսքով` կոռուպցիոն բացահայտումները շատացել են, քանի որ կոռուպցիան ևս շատացել է։
Փաշինյանը հիշեցրեց , որ դեռևս 2018–19 թվականներին իրենց քաղաքական թիմի անդամներից մեկը կալանավորվել էր կոռուպցիայի համար։
Ավելի ուշ
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվեց ինչպես Գևորգ Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք:
Այժմ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի 8 աշխատակիցներն
ազատության մեջ են,
Գևորգ Սիմոնյանն ու
Բաբկեն Շահումյանը` կալանավորված։