Հրշեջները արդեն երրորդ օրն է՝ մարում են Կապան քաղաքին կից սարալանջի հրդեհը

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceՀրշեջները արդեն երրորդ օրն է՝ մարում են Կապան քաղաքին կից սարալանջի հրդեհը
Հրշեջները արդեն երրորդ օրն է՝ մարում են Կապան քաղաքին կից սարալանջի հրդեհը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Հրշեջները արդեն երրորդ օրն է՝ մարում են Կապան քաղաքին կից սարալանջի հրդեհը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհ էր բռնկվել մարտի 12-ին, այսօր հրշեջները վերսկսել են աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։
Նշենք, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհ էր բռնկվել մարտի 12-ին։ Այրվել էր խոտածածկույթ։
Հրդեհ Երևանում․ պահակակետի ներսում այրված դի են հայտնաբերել
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից։
Մարտի 13-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել՝ մթության և դժվարանցանելիության պատճառով:
Լրահոս
0