00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ հարցը փակուղի է մտել, որովհետև Ադրբեջանն ագրեսիվ նկրտումներից չի հրաժարվել. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ըստ եռակողմ հայտարարության` տեղահանվածներն ու փախստականները պետք է վերադառնային Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Այն, որ այսօր Ադրբեջանում նոր ակտիվությամբ են սկսել խոսել «Արևմտյան Ադրբեջանի» և ադրբեջանցի փախստականների` Հայաստան «վերադառնալու» մասին, հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե շատ անկեղծ լինենք, Լեռնային Ղարաբաղի հարցի փակուղի մտնելը հենց այդ պատճառով է տեղի ունեցել, որովհետև ակնհայտ է եղել, որ այս ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում։ Սա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի և ակնհայտ ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին, Ադրբեջանը ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»,– ասաց նա։
Լրագրողներից մեկն անդրադարձավ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկություններին, թե իբր Հայաստանից տեղահանված ադրբեջանցի փախստականների համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու համար, և հիմա սպասում է կառավարության ղեկավարի պատասխանին։
Երաշխիքի հարց կա` գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ. Փաշինյանի` Ադրբեջանի առաջարկի մասին
Ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց, որ Հադրութից ու Շուշիից բռնի տեղահանվածները հաճախ կառավարության առջև բողոքի ցույցեր են անում և, ըստ նրա, ճիշտ են անում։
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ` ներքին տեղահանվածներն ու փախստականները պետք է վերադառնային Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՄԱԿ–ի փախստականների հարցերի գլխավոր հանձնակատարի հովանու ներքո։
«Մինչև այսօր Հադրութի ժողովրդին ոչ մեկը չի առաջարկել վերադառնալ իրենց տներ, մենք այդ հարցն անընդհատ բարձրացնում ենք և շարունակելու են բարձրաձայնել»,– նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նույնը նաև Շուշիից տեղահանված հայությանն է վերաբերում։
«Պետք չէ ափալ–թափալ քայլեր անել. Փաշինյանը` օկուպացված տարածքների վերադարձի մասին
Լրահոս
0