https://armeniasputnik.am/20230314/nato-i-nakhkin-glkhavvor-qartughary-ajcelel-e-lachini-mijancqi-skzbnamas-56681938.html
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Գորիսում Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T13:43+0400
2023-03-14T13:43+0400
2023-03-14T13:44+0400
անդերս ֆոգ ռասմուսեն
լաչինի միջանցք
հայաստան
արցախ
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0e/56680752_0:145:1601:1045_1920x0_80_0_0_b38260bdc252649d6503d5eff88db26e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որն արդեն երեք ամիս է՝ փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։Նշենք, որ այս օրերին Հայաստանում են գտնվում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և նրա ղեկավարած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանց ընդունել են ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Փաշինյանը և Ռասմուսենը հանդիպել էին նաև փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0e/56680752_2:0:1423:1066_1920x0_80_0_0_b2a2b781e77b7d70232d662fc4147d9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անդերս ֆոգ ռասմուսեն, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, ադրբեջան
անդերս ֆոգ ռասմուսեն, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, ադրբեջան
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
13:43 14.03.2023 (Թարմացված է: 13:44 14.03.2023) Գորիսում Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որն արդեն երեք ամիս է՝ փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գոռ Ծառուկյանը։
«Նա Գորիսում նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ»,–գրել է ՊՈԱԿ–ի տնօրենը։
Նշենք, որ այս օրերին Հայաստանում են գտնվում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և նրա ղեկավարած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանց ընդունել են
ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը։
Փաշինյանը և Ռասմուսենը հանդիպել էին նաև փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։