00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրմալու» տոնավաճառի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալու» առևտրի կենտրոն. արխիվային լուսանկար
«Սուրմալու» առևտրի կենտրոն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
«Սուրմալու» առևտրի կենտրոն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Առևտրի կենտրոնը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայտնաբերված խախտումները չեն վերացվել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ` ամբողջությամբ դադարեցվել է «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի կայքում։
Ըստ հաղորդագրության` «Սուրմալու» տոնավաճառում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել, հայտնաբերվել են տեխնիկական ու հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
ՔՏՀԱ տեսչական մարմնից նշում են, որ այդ խախտումները կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, այդ իսկ պատճառով որոշվել է առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ դադարեցնել։
«Սուրմալու» տոնավաճառը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայտնաբերված խախտումները չեն վերացվել։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ մահացավ։
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Շախբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Իսկ հոկտեմբերի 3-ին Արթուր Ասոյանն ազատվեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Հիշեցնենք` նախաձեռնված քրեական վարույթով 5 մեղադրյալ կա, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը` փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:
«Սուրմալուի» պայթյունի գործով 130 անձ է հարցաքննվել. կալանավորվածներից 1-ն ազատ է արձակվել
Լրահոս
0