Տիգրան Փարվանյանն ազատվել է Հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

© Aram NersesyanՏիգրան Փարվանյան
Տիգրան Փարվանյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը որոշումը կայացնելիս հիմք է ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Տիգրան Փարվանյանին ազատել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Հիշեցնենք` գեներալ–լեյտենանտ Փարվանյանը Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար էր նշանակվել 2018 թվականի փետրվարի 16-ին։
Լրահոս
0