00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ այրել են Եվրամիության դրոշը

Բաժանորդագրվել
Ակցիայի կազմակերպիչները երեք պահանջ են ներկայացրել Վրաստանի իշխանություններին։
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցները խորհրդարանի շենքի մոտ հանել են Եվրամիության դրոշը, տրորել այն, ապա այրել: «Ակցիայի են դուրս եկել «Պահպանողական շարժման» և նրանց ստեղծած «Ալտ-ինֆո» ինտերնետ-հարթակի կողմնակիցները»,– գրում Է Sputnik Գրուզիան:
«Վրաստանում պետք է կախված լինի միայն մեկ դրոշ, և դա վրացական դրոշն է, այլ ոչ թե այս լաթը»,-հայտարարել են ակցիայի կազմակերպիչները:
Եվրամիության դրոշը պոկելուց և այրելուց, ապա դրա փոխարեն վրացական դրոշը կախելուց հետո բեմ է բարձրացել մի հոգևորական և ակցիայի մասնակիցները սկսել են աղոթել:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Կոնստանտին Մորգոշիան, շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, որոնք, նրա խոսքով, ինքնաբուխ հավաքվել են առաջին իսկ կոչով։
«Պետք է ասել ոչ թե «Փառք Ուկրաինային», այլ «Փառք Աստծուն», «Փառք Վրաստանին»»,-ասել է Մորգոշիան։
Ավելի վաղ ակցիայի մասնակիցները երթ էին իրականացրել` վանկարկելով «Վրաստան», «Կեցցե Վրաստանը», «Վրաստանն ամենից առաջ», «Վախկոտներ, դուրս եկեք»։
Ցուցարարներն ավելի վաղ երեք պահանջ էին ներկայացրել վրացական իշխանություններին․ ազատ արձակել դատապարտված ԼԳԲՏ-ների հակառակորդներին, որոնք ձերբակալվել, այնուհետև դատապարտվել 2021 թվականի հուլիսի 5-ի ակցիայից հետո, պատժել նրանց, ովքեր փորձում էին պետական հեղաշրջում կազմակերպել և «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում մարտի 7-9-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաների ժամանակ, հանրաքվե անցկացնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հարցի շուրջ, որի պատճառով Թբիլիսիում մի քանի օր առաջ անկարգություններ էին տեղի ունեցել։
Բացի այդ, նրանք իշխանություններին կոչ են արել հրաժարվել երկրի վրա օտարերկրյա ազդեցությունից և հույսը դնել Վրաստանի ժողովրդի վրա։
Լրահոս
0