00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ից ՀԱՊԿ–ի հեռանալու մասին գավառական «կռուտիտները» լուրջ ռիսկեր են ծնում. քաղաքագետ

Բաժանորդագրվել
Սուրենյանից կարծիքով որևէ երկիր չի ցանկանում Հայաստանի դաշնակիցը լինել` ընդդեմ Թուրքիայի կամ Ադրբեջանի։
Եթե Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ–ից դուրս գալու քաղաքական որոշում ունի և ստացել է այնպիսի անվտանգային առաջարկ, որը քննարկելի է, պետք է այդ մասին շիտակ ասի, ոչ թե գավառական «կռուտիտներ» հնչեցնի։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ–ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս։
Քաղաքագետի խոսքով` երբ ասվում է ՀԱՊԿ, պետք է առաջին հերթին նկատի ունենալ Ռուսաստանին, որն ունի ռազմական ներկայություն Հայաստանում` 102–րդ ռազմաբազան և խաղաղապահ առաքելությունը Արցախում
«Անհեթեթ արտահայտություն է, թե ՀԱՊԿ–ն է Հայաստանից դուրս գալիս։ Այսինք՝ ՌԴ–ի փոխարեն դու (Նիկոլ Փաշինյան-խմբ.) որոշել ես, որ Ռուսաստանն այստեղից գնո՞ւմ է։ Որևէ ռուսաստանցի պաշտոնյա չի ասել, թե ցանկանում են իրենց 102-րդ ռազմաբազան այստեղից հանել։ Հետևաբար այդ գավառական «կռուտիտները», որոնք հնարավոր է՝ ուղղված են հասարակության անիրազեկ շերտին, լուրջ ռիսկեր են ծնում արտաքին լսարանի մոտ»,–ասաց նա։
Քաղաքագետն ինքն էլ դժգոհություն է հայտնում դաշնակից երկրի կողմից իր պարտականությունները կատարելու թերացումներում, սակայն, նրա խոսքով, դա հնարավոր է շտկել դիվանագիտական խողովակներով և փակ հանդիպումներով բարձրացնել հարցը ՌԴ–ի առաջ։
Իսկ եթե Հայաստանի իշխանությունները Ֆրանսիայից, ԵՄ–ից կամ ԱՄՆ–ից ավելի լավ անվտանգային առաջարկ են ստացել, դա կարող են բաց ներկայացնել։
«Մենք բնատուր ռուսամետ կամ արևմտամետ չենք։ Մենք երկիր ենք, որը պարտավոր է բոլոր առաջարկներն ու շահերը հաշվի առնել և ռացիոնալ որոշում կայացնել, բայց մեր արևմտյան գործընկերները շատ անկեղծ են մեզ հետ։ Իրենք առիթը բաց չեն թողնում ասելու, որ պատրաստ չեն ստանձնելու ՀՀ անվտանգության երաշխավորի դերը»,–ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով ՝ ՀՀ արևմտամետները, որոնք մանրադիտակի տակ փնտրում են, թե ինչի համար կարելի է քննադատել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովային, շատ անտարբեր են վերաբերվում արևմտյան քաղաքական գործիչների, օրինակ ՝ ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոյի կամ ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին։
Խոսքը Բոնոյի այն հայտարարության մասին է, որ Լեռնային Ղարաբաղում ոստիկանների գնդակահարությունից հետո Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը նույնիսկ չի քննարկվում: Կամ Կլաարը, որը մեկ քայլ առաջ գնալով Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ լեգիտիմ է Լաչինի միջանցքով երթևեկության թափանցիկության ապահովման Ադրբեջանի օրակարգը։
Նման «արևմտյան երաշխիքներից» քաղաքագետը հորդորում է հետևություններ անել։
Նրա կարծիքով` ՀՀ իշխանությունները պետք է միջազգային դերակատարների առաջ բարձրացնեին Բաքվի պատասխանատվության հարցը։ Ռուսաստանին պետք է հարցնել, թե ինչ սահմաններում է նա պատրաստ համակերպվել ադրբեջանական ագրեսիայի հետ, որտեղ են խաղաղապահների «կարմիր գծերը»։ Իսկ Արևմուտքին պետք է հարցնել, թե երբ են պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Եթե Վրաստանում ՌԴ–ի դեմ 2–րդ ճակատ բացվի, ՀՀ–ն կզրկվի կյանքի կարևոր ճանապարհից. քաղաքագետ
«Միամտություն է կարծել, թե ինչ-որ երկիր՝ սկսած ՌԴ-ից, վերջացրած ԱՄՆ-ով, լինելու է Հայաստանի անվերապահ դաշնակիցը, քանի դեռ չեն կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները։ Ոչ ոք չի ցանկանում Հայաստանի դաշնակիցը լինել` ընդդեմ Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Որովհետև այդ երկրները ավելի կարևոր են ոչ միայն Մոսկվայի, այլև Արևմուտքի համար», - ասաց Սուրենյանցը։
Այս համատեքստում քաղաքագետը միամտություն է համարում պատկերացնել, որ ԵՄ - ն կամ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցի նկատմամբ
Լրահոս
0