00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձ հաշվարկներում ամբողջությամբ հրաժարվել են դոլարից և եվրոյից

© Sputnik / Asatur YesayantsԴրամ, ռուբլի
Դրամ, ռուբլի - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2023
Դրամ, ռուբլի
Բաժանորդագրվել
ՌԴ շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալը թույլ տվեց Հայաստանի մատակարարներին զբաղեցնել ազատ տեղերը և ընդլայնել բիզնեսը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները Հայաստանից ապրանքների մատակարարումների ծավալի աճի պատճառ դարձան։ Ընդ որում, պետություններն ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկը։ Այս մասին «Վեդոմոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` վճարման համար արժույթի ընտրությունը առևտրային գործընկերների համար մեծ խնդիր է դարձել ստեղծված պայմաններում։ Բանն այն է, որ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար ռուսական ռուբլին այժմ չափազանց անկայուն է դոլարի և եվրոյի նկատմամբ, ուստի հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է թվում։ Միևնույն ժամանակ, երկկողմ առևտրում օգտագործելու համար հայկական արժույթի ներուժը սահմանափակ է։
Փոխադարձ առևտրի հաշվարկներում ազգային արժույթի օգտագործման ընդլայնման մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։
Նախարարը նաև նշել է անցյալ տարվա արդյունքներով Հայաստանից Ռուսաստան մատակարարումների կտրուկ աճի մասին։ 2022 թվականին Հայաստանից ՌԴ արտահանումը 850 մլն դոլարից հասել է 2,5 մլրդ դոլարի։ Պատճառը ռուսական շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալն է, ինչը հայկական մատակարարներին թույլ է տվել ընդլայնել բիզնեսը Ռուսաստանում։
Լրահոս
0