https://armeniasputnik.am/20230316/harcaqnnutjuny-intervju-chi-vor-patrast-linem-kam-chlinem-avanesjan-56813822.html
Հարցաքննությունը «ինտերվյու» չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ. Ավանեսյան
Հարցաքննությունը «ինտերվյու» չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ. Ավանեսյան
Ավենսյանը հայտնեց, որ իր նախարար նշանակվելուց հետո ևս «Մեդլայնը» քովիդի կանխարգելման համար գումար է ստացել։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T13:20+0400
2023-03-16T13:20+0400
2023-03-16T13:21+0400
չարաշահում
կորոնավիրուսը աշխարհում
անահիտ ավանեսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55354766_0:35:1600:935_1920x0_80_0_0_4a586365fb38b72a3d313422b16ca00a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Եթե նախաքննությունը հարմար գտնի «քովիդի գործով» հարցաքննել նաև նախարարներին, կհրավիրի և կհարցաքննի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Իր նախկին տեղակալ Սիմոնյանի (ավելի ուշ՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան -խմբ.) կալանավորման հետ կապված Ավանեսյանը կարծում է, որ փաստաբանները կդիմեն խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու համար, քանի որ վստահ է, որ Սիմոնյանը որևէ կերպ չի խոչընդոտի գործի արդար քննությանը։Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման ժամանակ ևս վարակի կանխարգելման համար դուրս գրված գումարներին, նախարարը հայտնեց, որ Covid–ի ողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են Covid–ը սպասարկվող բոլոր բժշկական կենտրոններին։ 2021 թվականին ևս «Մեդլայնը» ընդգրկված եղել է բժշկական կենտրոնների ցանկում:Հիշեցնենք, որ մարտի 14-ին կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ. Հ.–ն։ Նշենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով նախաձեռնված հանրային քրեական հետապնդման վարույթի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էին «Մեդլայն Կլինիկ»–ի 8 աշխատակիցներ, որոնք մարտի 13–ին, ազատ արձակվեցին։Նույն գործով մարտի 10–ին ձերբակալվել էին նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն և Երևանի փոխքաղաքապետ, նախկինում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։Ընդհանուր ձերբակալված 11 անձից կալանքի միջնորդություն էր ներկայացվել 3 անձի նկատմամբ։Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը մարտի 12–ին կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55354766_85:0:1508:1067_1920x0_80_0_0_2aeb36740ab207adafdab0d8be8a3bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
չարաշահում, կորոնավիրուսը աշխարհում, անահիտ ավանեսյան
չարաշահում, կորոնավիրուսը աշխարհում, անահիտ ավանեսյան
Հարցաքննությունը «ինտերվյու» չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ. Ավանեսյան
13:20 16.03.2023 (Թարմացված է: 13:21 16.03.2023) Ավենսյանը հայտնեց, որ իր նախարար նշանակվելուց հետո ևս «Մեդլայնը» քովիդի կանխարգելման համար գումար է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Եթե նախաքննությունը հարմար գտնի «քովիդի գործով» հարցաքննել նաև նախարարներին, կհրավիրի և կհարցաքննի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարծում եմ` հարցաքննությունը «ինտերվյու» չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ։ Անհրաժեշտության դեպքում միանշանակ պատրաստ եմ հարցաքննվել»,–ասաց նախարարը` հավելելով, որ ամենևին մտահոգություն, չունի, որ կարող է քրգործը հասնել նաև նախարարների մակարդակին։
Իր նախկին տեղակալ Սիմոնյանի (ավելի ուշ՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան -խմբ.) կալանավորման հետ կապված Ավանեսյանը կարծում է, որ փաստաբանները կդիմեն խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու համար, քանի որ վստահ է, որ Սիմոնյանը որևէ կերպ չի խոչընդոտի գործի արդար քննությանը։
Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման ժամանակ ևս վարակի կանխարգելման համար դուրս գրված գումարներին, նախարարը հայտնեց, որ Covid–ի ողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են Covid–ը սպասարկվող բոլոր բժշկական կենտրոններին։ 2021 թվականին ևս «Մեդլայնը» ընդգրկված եղել է բժշկական կենտրոնների ցանկում:
Հիշեցնենք, որ
մարտի 14-ին կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ. Հ.–ն։
Նշենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով նախաձեռնված հանրային քրեական հետապնդման վարույթի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էին
«Մեդլայն Կլինիկ»–ի 8 աշխատակիցներ, որոնք
մարտի 13–ին, ազատ արձակվեցին։
Նույն գործով մարտի 10–ին ձերբակալվել էին նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն և Երևանի փոխքաղաքապետ, նախկինում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Ընդհանուր ձերբակալված 11 անձից կալանքի միջնորդություն էր ներկայացվել 3 անձի նկատմամբ։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը
մարտի 12–ին կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):