00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը վարվել է միակ հնարավոր ձևով. նախարարը` Բրյուսովի անվան համալսարանի մասին

© Sputnik / Aram NersesyanԲՊՀ-ում մարտի 15-ին դասադուլ էր
ԲՊՀ-ում մարտի 15-ին դասադուլ էր - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2023
ԲՊՀ-ում մարտի 15-ին դասադուլ էր
Բաժանորդագրվել
Ներկայում բուհի ռեկտորի ընտրության արդյունքները դատական կարգով վիճարկվում են։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը կառավարության համար այս պահին միակ հնարավոր տարբերակն է եղել։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ մարտի 15-ին բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար։ Դրանից հետո բուհում դասադուլ ու գործադուլ սկսվեց, որից հետո երեկոյան ԿԳՄՍ նախարարը Գյուրջինյանի հետ այցելեց ԲՊՀ՝ նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին ներկայացնելու համար։
«Ռեկտորի ընտրության արդյունքները դատական կարգով վիճարկվում են, ինչը նշանակում է, որ կառավարությունն այս պահին վարվել է միակ հնարավոր ձևով։ Ներկայում ժամանակավոր եռյակ խորհուրդ է ձևավորվել, և պաշտոնակատարի նշանակմամբ ընդամենը նպատակ ունենք ապահովել բուհի բնականոն գործունեությունը»,– ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության հետ կապված 2 քրգործ է հարուցվել
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Լրահոս
0