https://armeniasputnik.am/20230317/ervoghany-hajtararel-e-vor-shvedian-120-ahabekich-chi-handznel-turqiajin-56897657.html
Էրողանը հայտարարել է, որ Շվեդիան 120 ահաբեկչի չի հանձնել Թուրքիային
Էրողանը հայտարարել է, որ Շվեդիան 120 ահաբեկչի չի հանձնել Թուրքիային
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Ստոկհոլմը «թևերը փռել է» ահաբեկիչների վրա։ 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T19:36+0400
2023-03-17T19:36+0400
2023-03-17T19:39+0400
թուրքիա
շվեդիա
ահաբեկիչ
նատօ
ռեջեփ թայիփ էրդողան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/06/54904175_0:167:1600:1067_1920x0_80_0_0_969d47a5e13a9ed4da9d55b19e411110.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Շվեդիան հրաժարվել է 120 ահաբեկչի հանձնել Թուրքիային։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Թուրքիայի խորհրդարանն այսօր սկսել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման գործընթացը:«Մենք հատուկ վերաբերմունք չունենք Շվեդիայի նկատմամբ, սակայն Ստոկհոլմը թևերը փռել է ահաբեկիչների վրա։ Ստոկհոլմի փողոցներում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել․ խմբ.) և այլք ցույցեր են անցկացնում։ Մենք Շվեդիային տվեցինք մոտ 120 ահաբեկիչների ցուցակ և ասացինք՝ հանձնեք նրանց։ Շվեդիայի վարչապետը լավ մարդ է, բայց ահաբեկիչներին մեզ չհանձնեցին», - հայտարարել է Էրդողանը՝ հիմնավորելով Հելսինկիի հայտի առանձին քննարկումը։Շվեդիայում հուսով են, որ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ պայմանավորվածության կհասնեն ամռանըՀիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ անդամակցությունը ՆԱՏՕ–ի բոլոր մասնակից երկրների ընդհանուր շահերից է բխում և հյուսիսային երկու երկրներն էլ մտադիր են միայն միասին միանալ դաշինքին։ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտի վավերացման գործընթացը դանդաղեց այս տարեսկզբին Ստոկհոլմում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, որոնք բարդացրին Թուրքիայի հետ հարաբերությունները։«Հե՜յ, Շվեդիա՛, մի՛ փորձիր». Էրդողանը դեմ չէ, որ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ–ին
թուրքիա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/06/54904175_0:0:1423:1067_1920x0_80_0_0_50c3f431385d85a1b08db2ba8a89973f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, շվեդիա, ահաբեկիչ, նատօ, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, շվեդիա, ահաբեկիչ, նատօ, ռեջեփ թայիփ էրդողան
Էրողանը հայտարարել է, որ Շվեդիան 120 ահաբեկչի չի հանձնել Թուրքիային
19:36 17.03.2023 (Թարմացված է: 19:39 17.03.2023) Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Ստոկհոլմը «թևերը փռել է» ահաբեկիչների վրա։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆինն գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Շվեդիան հրաժարվել է 120 ահաբեկչի հանձնել Թուրքիային։ Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի խորհրդարանն այսօր սկսել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման գործընթացը:
«Մենք հատուկ վերաբերմունք չունենք Շվեդիայի նկատմամբ, սակայն Ստոկհոլմը թևերը փռել է ահաբեկիչների վրա։ Ստոկհոլմի փողոցներում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել․ խմբ.) և այլք ցույցեր են անցկացնում։ Մենք Շվեդիային տվեցինք մոտ 120 ահաբեկիչների ցուցակ և ասացինք՝ հանձնեք նրանց։ Շվեդիայի վարչապետը լավ մարդ է, բայց ահաբեկիչներին մեզ չհանձնեցին», - հայտարարել է Էրդողանը՝ հիմնավորելով Հելսինկիի հայտի առանձին քննարկումը։
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։
Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ անդամակցությունը ՆԱՏՕ–ի բոլոր մասնակից երկրների ընդհանուր շահերից է բխում և հյուսիսային երկու երկրներն էլ մտադիր են միայն միասին միանալ դաշինքին։ Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտի վավերացման գործընթացը դանդաղեց այս տարեսկզբին Ստոկհոլմում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, որոնք բարդացրին Թուրքիայի հետ հարաբերությունները։